Սիրելի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ, ԵՊԿ ուսանողական խորհուրդը հայտարարում է դասադուլ, որի նպատակն է հասցնել բոլորին ուսանողի ձայնը` Արցախի մեր հայրենակիցների կարգավիճակի մասին։ Տվյալ որոշումը հաստատվել է ՈւԽ նախագահության կողմից ԵՊԿ ուսանողների խնդրանքով։ Տվյալ միջոցառումը կազմակերպվում է արցախցիների և ԵՊԿ արցախցի ուսանողներին սատարելու նրանց աջակցելու համար։
Նշենք, որ յուրաքանչյուր ուսանող ունի ընտրության իրավունք, և մենք իրավասու չենք դատելու ուսանողի կարծիքն ու որոշումը, և ոչինչ չենք պարտադրում։
Արցախ, ԵՊԿ-ն քո կողքին է։
Հ.գ. Տվյալ միջոցառումը իր մեջ քաղաքական ոչ մի միտում և հայացք չի պարունակում
ԵՊԿ ՈՒԽ Նախագահություն