Լրահոս Հասարակություն 

Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներ անցել են Հայաստանից Արցախ (տեսանյութ)

analitik.am

Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ: Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը ֆիքսել է AFP–ի տեսախցիկը:

Նշենք, որ սա արդեն ռուսական բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ: Ավելի վաղ էլ «Ռոյթերսն» իր թղթակցին հղում տալով հաղորդել էր, որ 7 ռուս խաղաղապահների բեռնատար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղևորվել է Արցախ:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ կա բեռնատարներում:

Նույն շարքից