Լրահոս Հասարակություն 

«Երկու եղբայրս չկան, ժողովուրդը մեկը մեկից տեղյակ չէ». Կոռնիձորում հավաքվել են Արցախում հարազատներ ունեցողները

analitik.am

Հարազատներ, բարեկամներ, եղբայրներ, համագյուղացիներ, հայրենակիցներ, բոլորն Արցախում են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշում է Կոռնիձորի հատվածում գտնվող մի տղամարդ, ով Արցախի Մարտունու շրջանից է:

«Իրենց հետ կապ չկա, Ստեփանակերտի հետ կապ կա, օրվա ընթացքում գոնե ստացվում է մի բան իմանալ, բայց իրենց հետ ոչ մի կապ չկա: Լույս չկա, հեռախոսները նստած են, ինտերնետ կապ էլ չկա: Ամեն վայրկյան սպասում ենք, որ հեսա մի խաբար կանեն, տեսնենք՝ ով է ողջ, ինչ են անում, ինչ են ուտում, ի՞նչ կկտարվի իրենց հետ: Երրորդ օրն է, էստեղ ճանապարհին սպասում ենք: Սպասողական վիճակ  է: Գոնե ողջ լինեն: Չերեզներով իմանում ենք, որ ասում են՝ սաղ ենք, բայց ոչ մեկը ոչ մեկին չի տեսել, չգիտի որտեղ են, որ անտառում են, որ սարում են: Իրենք Ստեփանակերտից կտրված են, չեն կարողանում գան գոնե երեխաները, կանայք, աղջիկներին բերեն Ստեփանակերտ: Շրջափակման մեջ են: Էսօր արդեն երկու եղբայրներս չկան, թեւեր չունեմ, որ թռնեմ, հասնեմ»,-ասել է տղամարդը:

Նույն շարքից