Լրահոս Քաղաքականություն 

Թշնամին պահանջել է բոլոր հրամանատարներին հանձնել, որ դատապարտի՝ կամ ցմահ տաժանակրության, կամ մահվան․ Չալաբյան

analitik.am

Արցախում մեր բանակը պարտադրված այսօր պետք է զինաթափվի։ Թշնամին պահանջ է դրել՝ բոլոր հրամանատարներին հանձնել, որ իր տարածքում դատի նրանց, ամենայն հավանականությամբ, դատապարտի՝ կամ ցմահ տաժանակրության, կամ մահվան։ Այս մասին Հանրապետության Հրապարակում հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը։

«Ճանապարհը մինչև հիմա փակ է, երթևեկություն չկա, Ստեփանակերտը շրջափակման մեջ է, Մարտունին և Մարտակերտը շրջափակման մեջ են, Ասկերանի գյուղերը գրավված են։ Սա մի սոսկալի աղետ է, որը տեղի ունեցավ այս իշխանությունների և նրա հովանավորների կողմից գծած ծրագրի արդյունքում, որի պատանդը և զոհերն են դարձել մեր հայրենակիցները։ Այսօր մենք հահավքվել ենք այստեղ և գնում ենք մեր երկրում իշխանափոխություն և ընդհանրապես քաղաքական կուրսի փոփոխություն իրականացնելու վստահ և վճռական ճանապարհով։ Պետք է հիշենք, որ Արցախն այսօր արնաքամ է լինում»,- նշեց նա։

Նույն շարքից