Լրահոս Հասարակություն 

Ստեփանակերտում փաստաթղթեր չեն այրվում. Շտաբ

analitik.am

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի տեղեկատվական շտաբը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:

«Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում»,- նշվում է հայտարարության մեջ։

Նույն շարքից