Լրահոս Հասարակություն 

Մետրոյի ուղևորները տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան

analitik.am

Այսօր՝ ժամը 08:15-ի դրությամբ, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են՝ ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի-երկկողմանի երթևեկության։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Նախնական տվյալներով՝ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել և կիսով չափ դուրս է եկել ռելսից։

Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու ուղղությամբ։

Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։

Տուժածներ չկան։

Նույն շարքից