Լրահոս Հասարակություն 

Արարատի մարզում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Արարատի մարզում հանկարծամահ է եղել Արցախի Հանրապետությունից բռնագաղթած մի քաղաքացի։

Ժամը 10։00-ի սահմաններում «Արտաշատ» ԲԿ-ից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Վանք գյուղի բնակիչ 103-ամյա Մեսրոպ Տ․-ն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նույն շարքից