Բարի օր Լրահոս Հասարակություն 

Հետևում եմ Լեռնային Ղարաբաղի փախստականների ողբերգալի իրավիճակին. Հռոմի պապ

analitik.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի վիճակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այդ մասին հայտարարություն է արել.

«Այս օրերին հետևում եմ Լեռնային Ղարաբաղի փախստականների ողբերգալի իրավիճակին։ Կրկնում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության իմ հորդորը և կոչ ուղղում միջազգային հանրության աջակցությամբ կողմերի երկխոսության համար, որը կհանգեցնի երկարաժամկետ համաձայնության՝ վերջ դնելով հումանիտար ճգնաժամին։ Աղոթքս եմ բարձրացնում Ստեփանակերտ քաղաքի մոտակայքում վառելիքի պահեստարանի պայթյունի զոհերի համար»։

Նույն շարքից