Պրոհայկականն ու պրոազգայինը ներկայացվում է որպես Ռուսաստանի ստրուկ լինել, հող և զոհ տվող, հայկական պետություն քանդող , իսկ հակառակն անողը՝ որպես պրոազգային:
ՊՆ-ն դարձրել են սոցապնախարարություն, իսկ ԱԳՆ-ն՝ լավագույն դեպքում մշակույթի: Արցախում պատերազմին չենք խառնվում, ամենաբարձր ամբիոնից հայտարարում, որ մասայական վտանգ չկա, բայց ակտիվ մասնակցում Արցախի ժողովրդին Արցախից դուրս բերելուն:
ՄԱԿ ԱԽ նստեր ենք նախաձեռնում, որոնց արդյունքում հանձնում ենք Արցախը ուր տեղի է ունենում ցեղասպանություն և էթնիկ զտում: Եվ այլն, և այլն....:
ԲԱՅՑ, պետք է աշխատենք խելացի, վերականգնվենք արագ, ԲԱՅՑ սրանց հետ հնարավոր չէ:
Արտակարգ և լիազոր դեսպան, Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնց