Լրահոս Քաղաքականություն 

Հոկտեմբերի 3-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց

analitik.am

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 2-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 018-Ա որոշման մեջ, փոփոխություն եւ լրացում` հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:

Նույն շարքից