Լրահոս Հասարակություն 

Մահացել է Մուրադ Հակոբյանը

analitik.am

Խոր ցավով հայտնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացավ հայ մշակույթի անխոնջ պահապան, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության գլխավոր շտաբի <<Սարդարապատ>> պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մակեդոնի Հակոբյանը:

Նրա ապրած ողջ կյանքը համակ նվիրում էր հայ մշակույթին: Որպես պարարվեստի մասնագետ նա սիրված ու հարգված անձնավորություն էր թե իր ղեկավարած կոլեկտիվներում և թե հանրության մեջ:

Իր ստեղծագործական գործունեության ողջ ընթացքում նա անդավաճան մնաց հայ պարի հերոսական և առնական ոգուն, հիմնեց ինքնատիպ պարի մի դպրոց, ուր դաստիարակվեցին հազարավոր հայ մանուկներ ու պատանիներ՝ դառնալով հայրենիքի խիզախ զինվորներն ու պաշտպանները:

Հայաստանի Ազգային Պարարվեստի միությունը խորապես վշտակցում է նրա ընտանիքին և բոլոր հարազատներին: Մուրադ Հակոբյանի ինքնանվիրումով ապրած կյանքը, նրա ողջ կենսագրությունը անջնջելի հետք են թողնելու գալիք սերունդների հոգիներում:

Գնաս խաղաղությամբ մշակույթի անխոնջ պահապան, հարգարժան մարդ և սիրելի ընկեր:

Հայաստանի Ազգային Պարարվեստի Միություն

Նույն շարքից