Լրահոս Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը համաձայնվեց հարգել զոհված զինծառայողների հիշատակը

analitik.am

Մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան: Այն այսօր մեկնարկեց ու ընթանում է վերջին տարիներին սովորական դարձած հունով՝ իշխանություն-ընդդիմություն փոխհրաձգությամբ ու օրակարգային հարցերի քննարկմամբ:

Նիստի մեկնարկին Արծվիկ Մինասյանը խոսեց այն մասին, որ ԱԺ նախագահությունը հարկ չհամարեց հարգել Արցախում զոհված, ինչպես նաև երեկ Հայաստանում թշնամու կրակոցից անմահացած հայորդիների հիշատակը:

Մինասյանի այս խոսքերը որևէ արձագանք չստացան:

Ավելի ուշ դրա մասին խոսեց նաև պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչից հետո միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ համաձայն է՝ առաջարկելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Նույն շարքից