Լրահոս Քաղաքականություն 

Հռոմի ստատուտի վավերացումը խնդիրներ ստեղծելու Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար. ՌԴ պետդումայի խոսնակ

analitik.am

Դա չմտածված, ռազմավարական սխալ որոշում է, որը նախ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի ու նրա քաղաքացիների համար: Հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ խոսելով ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու մասին:

Նրա խոսքերով, այդ որոշումը կայացնողը պետք է նախ պատասխանի հարցին՝ ինչու:

Վոլոդինը հավելել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացումը երկու ժողովուրդների ընտրությունն է, իսկ Հռոմի ստատուտի վավերացումը հակասում է դրան:

Նույն շարքից