Բարի օր Իրավական 

Նարեկ Մալյանի գործով փորձագետը եզրակացություն տալիս օգտագործել է իր մտերիմի գրած գրքերը

analitik.am

Նարեկ Մալյանի գործով փորձագետ Անի Վարդանյանին փաստաբան Տիգրան Աթանեսյանը հարցրեց՝ ինչո՞ւ է հղումները մեծ մասը ուզբեկ փորձագետի աշխատությանն արված, հատկապես, որ այնքան էլ պարզ չէ՝ ինչում է կայանում ուզբեկ փորձագետի նշանակալիությունը, երբ վերջինս, Աթանեսյանի դիտարկմամբ, բացի փորձագետ Վարդանյանի անձնական ծանոթը լինելուց, այլ «արժանիք» չգիտի ունի, թե ոչ, եթե ունի, ապա խնդրեց հոգեբան Անի Վարդանյանին նշել՝ օրինակ, միջազգային որևէ հանդեսում հրապարակում։

Հոգեբանը դժվարացավ պատասխանել, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչու էր հղում կատարվել անհայտ ուզբեկ հեղինակի: Փաստաբանը նաև հարցրեց, թե ի՞նչ կապ ունի Մալյանի գործի հետ «Ռուսաց լեզվի ոճաբանությունը» կամ վիետնամցի մասնագետի աշխատությունը։ Աթանեսյանը նկատեց, որ Վիետնամը սոցիալիստական գաղափարախոսությամբ երկիր է և անհասկանալի է այդ երկրի համար նախատեսված գրականության կիրառումը տվյալ գործով։ Ինչին փորձագետը նախ պատասխանեց, որ դա ոչ թե իր , այլ լեզվաբանի օգտագործած գրականությունն է, սակայն դահլիճում ներկա լեզվաբանն ասաց, որ դա ինքը չի օգտագործել: Պարզվեց, որ հոգեբան Անի Վարդանյանն է օգտագործել այդ աշխատությունը:

Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ կապ ունեին ուզբեկ կամ վիետնամացի հեղինակների աշխատությունները Նարեկ Մալյանի գործի «փորձագիտական եզրահանգումը» տալիս:

Դատանիկան նիստին կարող եք հետևել այստեղ

Նույն շարքից