«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Փաստաբանական գործունեությունը պահանջում է փաստաբանների շարունակական վերապատրաստում. Ալինա Թադևոսյանի

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Ալինա Թադևոսյանի կենսագրությունը:

 

 

 

Կենսագրություն

 

Ծնվել է՝ 1985թ. օգոստոսի29-ին, Երևանում:

 

2002թ. ավարտել է Երևանի թիվ199 միջնակարգ դպրոցը :

 

 

2002թ.-ին ընդունվել է «Հայաստանում Ֆրանսիական համալսարանի» իրավաբանական ֆակուլտետը:

 

2006թ. մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում:

 

2006թ. ավարտել է «Հայաստանում Ֆրանսիական համալսարանը» ստացել Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության բակալավրի որակավորմամբ դիպլոմ և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիական դիպլոմ (Licence):

 

2006թ. ընդունվել է «Հայաստանում Ֆրանսիական համալսարանի» իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան :

 

2007թ. մասնագիտական պրակտիկա է անցել ՀՀ Ոստիկանության Քննչական Գլխավոր վարչությունում, իսկ 2008թ. ՀՀ Ոստիկանանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի Քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում :

 

2008թ. ավարտել է «Հայաստանում Ֆրանսիական համալսարանի» մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ հայկական, ինչպես նաև «Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի» ֆրանսիական դիպլոմներ(Master):

 

2007-2008թթ .ընթացքում աշխատել է «Ա.Ա.» ՍՊԸ-ում,որպես իրավաբան:

 

2008թ. նոյեմբերից աշխատել է «Վիտտորիա»իրավաբանական ծառայություն ՍՊԸ-ում, որպես իրավաբան:

 

2010թ.-ից հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատի փաստաբան:

 

2010թ.- 2013թ. աշխատել է Փաստաբանական գրասենյակում, որպես փաստաբան :

 

2013թ. ապրիլից առ այսօր աշխատում է «Գրանդ Քենդի»ՀԿ ՀՁ ՍՊԸ-ում, որպես իրավաբան-փաստաբան:

 

 

2009թ.-ից մինչև 2013թ. մասնակցել է մի շարք դասընթացների և վերապատրաստման ծրագրերի:

 

Մասնավորապես ՝

 

2009թ. «BSC» և «Paradigmaarmenia» -ի կողմից «ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիմունքներ» թեմայով դասընթաց.

 

2009թ.Ամերիկյան իրավաբանների ընկերակցության «ABA»-ի և Փորձաքննությունների Ազգային Բյուրոյիկողմից կազմակերպված «փորձաքննության օգտագործումը իրավապահ և դատական մարմինների կողմից» թեմայով դասընթաց.

 

2009թ. Բաց Հասարակական Ինստիտուտի կողմից կազմակերպված սեմինար «Մարդու իրավունքները բժշկական օգնության և սպասարկման ընթացքում, պացիենտի և բժշկի իրավունքներն ու պարտականությունները առողջապահության բնագավառում» թեմաներով դասընթացներ .

 

2010թ. «ABA» գրասենյակի կողմից կազմակերպված սեմինար «Աշխատանքային, վարչական իրավունքի, իրավական որոշակիություն վճիռների կատարումը, որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի մաս» թեմայով վերապատրաստման դասընթաց:

 

2010թ. Փողերի լվացման թեմայով սեմինար-քննարկում.

 

 

2010թ. «GTZ»-ի կողմից կազմակերպված սեմինար «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» թեմայով.

 

2012թ . «Նախավճարի ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում» վերապատրաստման դասընթաց.

 

2013թ. Վերաքննիչ դատարանում ապացույցներ ներկայացնելու սահմանափակումների մասին սեմինար /վերապատրաստման դասընթաց/.

 

 

Տիրապետում է՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն,անգլերեն լեզուներին:

 

Տիրապետում է համակարգչային ծրագրերի:

 

Ամուսնացած չէ:

 

 

 

 

 

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը:

 

-Խոսելով ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության մասին և փորձելով տալ գնահատականներ հարկ է փաստել, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ իրավական և դատական համակարգում կատարվել են շոշափելի բարեփոխումներ, որոնց արդյունքում արձանագրվել է բավականին առաջընթաց ՀՀ արդարադատության ոլորտը ժամանակակից իրավական պետության պահանջներին համապատասխանեցնելու ճանապարհին:

 

Չանտեսելով կատարված բարեփոխումների արդյունքում գրանցված առաջընթացը և արդյունքները, պետք է նշել , որ դրանք չեն կարող բավարար և ամբողջական համարվել, քանի դեռ լուծում չեն ստացել բազմաթիվ խնդիրներ: Հարկ եմ համարում ընդգծել,որ բարեփոխումների արդյունքում տրված մի շարք իրավակարգավորումներ զերծ չեն թերություններից և կարիք ունեն շտկման:Դատաիրավական բարեփոխումների ընթացքում որոշ միջոցառումներ չեն կենսագործվել, որի հիմնական պատճառը կարող է հանդիսանալ համապատասխան ֆինանսական միջոցների բացակայությունը:

 

Անկախ դատական իշխանությունն իրավունքի գերակայության, արդար դատաքննության և արդյունավետ արդարադատության կարևորագույն նախադրյալ է:Այն բնութագրում է ժողովրդավարական հասարակության էությունը,նախանշում զարգացման այն միտումները, որին ձգտում է մարդու իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեք հռչակած ամեն մի պետություն:
Ամփոփելով կարող եմ նշել, որ ՀՀ գործող արդարադատության համակարգում նկատելի է զգալի դրական առաջընթաց և մի շարք բարեփոխումների արդյունքում տարիներ հետո արդարադատության համակարգը կկարողանա լիարժեք ու արդյունավետ գործել և ծառայել մարդու իրավունքերի և հիմնարար ազատությունների ամբողջական պաշտապնությանը:

 

-Փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս ինչմիջոցներ են ձեռնարկում փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ:

 

Փաստաբանի հեղինակությունը իր մեջ ներառում է մի քանի պարտադիր գործոնների միարժամանակյա համադրություն մասնագիտական պատրաստվածություն, փորձառություն,ազնվություն և պատասխանատվություն վստահորդի առջև:

 

Փաստաբանական գործունեությունը պահանջում է փաստաբանների շարունակական վերապատրաստում:Փաստաբանների մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձրացման նպատակով իրեն հարգող յուրաքանչյուր փաստաբան պարբերաբար անցնում է վերապատրաստման դասընթացներ, ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները իր մասնակգիտական գիտելիքների և հմտությունների բարձրացման ու կատարելագործման հարցում:

 

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ քաղաքացիների վստահության աստիճանը փաստաբանական գործունեության նկատմամբ:

 

Հարկ է ընդգծել այն փաստը, որ նախորդ տարիների համեմատ բավականին բարձրացել է ՀՀ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը:Արձանագրվել է զգալի աճ ՀՀ քաղաքացիների կողմից տարբեր իրավական հարցերի շուրջ փաստաբանին դիմելու հարցում:Պետք է նշել, որ դա պայմանավորված է նաև մեր իրավական համակարգում գործող հմուտ և փորձառու փաստաբանների առկայությամբ,որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց վստահորդների շահերի արդյունավետ պաշտպանությունը կազմակերպելու համար:

 

-Շատ դեպքերում մարդիկ իրավական հարթության մեջլուրջ խնդիրներ են ունենում, սակայն չեն ցանկանում դատարան դիմել, ինչով է դա պայմանավորված:

 

Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիների կողմից դատարան չդիմելը պայմանավորված է երկու հանգամանքներով՝

Առաջին հերթին դա պայմանավորված է դատական համակարգի նկատմամբ ՀՀ քաղաքացիների անվստահությամբ:Քաղաքացիների մեծ մասը համոզված չեն,որ դատարանը դատական գործի քննության ընթացքում կդրսևորի անաչառ, անկողմնակալ մոտեցում և գործով կայացվելիք վերջնական դատական ակտը կլինի օրինական:

 

Երկրորդ գործոնը, որի հետևանքով քաղաքացիները չեն դիմում դատարան դա պայմանավորված է վերջիններիս ֆինանսական դրությամբ, որը իր մեջ ներառում է փաստաբանի վարձատրությունը և դատական ծախսերը:

 

 

-Ի՞նչ եք կարծում դատավորները և դատախազները պահպանում և առաջնորդվում են մարդկային արժանապատվությունը հարգելու, բարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դատավարության մասնակիցների իրավունքները և հիմնարար ազատություններիպաշտպանության սկզբունքով:

 

 

Ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ դատավորների և դատախազների շրջանակում կան շատ բարեխիղճ, ազնիվ, անաչառ իրենց գործին նվիրյալ մասնագետներ, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են հիմնվելով միմիայն օրինականության,օրենքի առջև բոլորի հավասարության,կողմերի մրցակցության,օբյեկտիվ և արդար դատաքննության իրականացման սկզբունքով:Բայց այնուամենայնիվ ստիպված եմ նաև փաստել, որ արդարադատության համակարգում գործում են շատ ոչ բարեխիղճ դատավորներ և դատախազներ, որոնց աշխատելաոճի արդյունքում տուժում են շատ անմեղ քաղաքացիներ և ոտնահարվում են շատ անմեղ մարդկանց իրավունքները:

 

-Դատախազը խթանում է արդյոք արդար դատաքննություն կայացնելուն և դրսևորում է անկողմնակալ և անաչառ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ:

 

Դատախազության համակարգում կատարված բարեփոխումների շնորհիվ համակարգում գործող դատախազների մեծ մասը աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում առաջնորդվում են օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների հիման վրա:Համակարգում գործող դատախազների պրոֆեսիոնալ և անկողմնական մոտեցման արդյունքում է, որ արարք կատարած յուրաքանչյուր անձ ստանում է իր գործած հանցանքին համարժեք պատիժ և որևէ մեկը չի կարող պատժվել իր կողմից չկատարած հանցանքի համար:

 

Խելամիտ է հետևյալ կիրառվող իրավիճակը արդար դատաքննության պայմաններում.«Դատախազը պահանջում է առավել խիստ պատիժ նշանալել ամբաստանյալի նկատմամբ, պատիժը ակնհայտ անարդարացի կամ մեղմ լինելու պատճառով, անտեսելով ամբաստանյանլի անձը բնութագրող հատկանիշները, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները:

 

-Նախ նշենք , որ արդար դատաքննություն ասելով պետք է հասկանալ ոչ թե մեղմ կամ խիստ պատիժ նշանակելը այլև այնպիսի պատժատեսակի ընտրությունը, որը կապահովվի և կնպաստի պատժի նպատակների իրականացմանը՝ այն է հանցագործի անձի ուղղմանը: Ըստ օրենքի հանցագործության համար նախատեսված խիստ պատիժներից առավել խիստը նշանակվում է միայն, այն դեպքում, եթե պատժի նվազ խիստ տեսակը չի կարող ապահովվել պատժի նպատակները:

Նշված իրավիճակում հստակ դատողություններ անելը ըստ էության սխալ է, քանզի դատախազի կողմից առավել խիստ պատիժ նշանակելու պահանջը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, մասնավորապես ՝ եթե վերջինիս գնահատելով գործում առկա բոլոր հանգամանքները հանցագործի անձը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամաննքերը եկել է այն եզրահանգման, որպատժի նպատակների իրականացմանը կարելի է հասնել միայն առավել խսիտ պատիժ կիրառելով:

Ներկայացված իրավիճակում, եթե դատախազի կողմից անտեսվել է ամբաստանյալի անձը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամաննքերը, ապա նման դեպքում կարելի է պնդել , որ դատախազի կողմից անտեսվել է օրենքի պահանջը և վերջինս դրսևորել է կամայական և հակաօրինական գործելաոճ չարաշահելով պաշտոնեական դիրքը:



Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

 

 

 

Նույն շարքից