«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս ձեռնարկում են հնարավորինս անկողմնակալ և արդյունավետ ուղի. Արմենուհի Առաքելյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Արմենուհի Առաքելյանի կենսագրությունը:

 

 

 

Կենսագրություն

Ծնվել է՝ 21.09.1974թ. Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

 

Կրթությունը.

 

 1981-1991թթ, սովորել և ավարտել է Արթիկի թիվ 2 միջն.դպրոցը՝գերազանց առաջադիմությամբ:

 

1991-1996թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ բարձր առաջադիմությամբ և ստացել իրավաբանի որակավորում:

 

Աշխատանքային գործունեությունը.

 

1997թ. աշխատել է §Երազ¦ արտադրական կոոպերատիվում՝որպես իրավաբան:

 

 1997թ. մայիսին ընդունվել է ՀՀ փաստաբանների կոլեգիայում՝որպես ստաժոր-փաստաբան:

 

 1997թ. դեկտեբերին ընդունվել է աշխատանքի ՀՀ փաստաբանների կոլեգիայում՝որպես փաստաբան:

 

Ներկայում էլ հանդիսանում է ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ,փաստաբան:

 

 Այլ տվյալներ՝

 

Տիրապետում է ռուսերեն,գերմաներեն լեզուներին:

 

 Անկուսակցական է:

 

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

 

 

 

- Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը:

 

 

 

-ՀՀ արդարադատության  համակարգի  արդյունավետության աստիճանը  գնահատում եմ բավարար,քանի որ գտնում եմ,որ ՀՀ  յուրաքանչյուր քաղաքացի  պետք է իր ուրույն ներդրումն ունենա  ՀՀ-ում արդարադատության համակարգի արդյունավետության  աստիճանի բարձրացման գործում:

 

 

-Փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս. ի՞նչ միջոցներ են ձեռնարկում փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ:

 

 

 

-Փաստաբաններն  իմ կարծիքով  իրենց  գործունեությունն  իրականացնելիս  ձեռնարկում են  հնարավորինս  անկողմնակալ և  արդյունավետ  ուղի  ընտրել՝արդարությանը հասնելու համար:

 

 

-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ քաղաքացիների վստահության աստիճանը փաստաբանական գործունեության նկատմամբ:

 

 

-Համեմատության   մեջ դնելով   նախկինում քաղաքացիների մոտ ձևավորված   փաստաբանական  գործունեության  նկատմամբ   վստահության  աստիճանի  մասին  կարծիքի հետ, գտնում եմ, որ  այժմ կա դրական առաջընթաց, որը շատ ողջունելի է:

 

 

 

-Շատ դեպքերում մարդիկ իրավական հարթության մեջ լուրջ խնդիրներ են ունենում, սակայն չեն ցանկանում դատարան դիմել, ինչո՞վ է դա պայմանավորված:

 

-Շատ դեպքերում  քաղաքացիների դատարան չդիմելը պայմանավորված է մի շարք գործոններով,որոնցից կարող եմ առաջնահերթության կարգով թվարկել՝

ա/ արդարադատության նկատմամբ անվստահությունը

բ/ ֆինանսական միջոցների բացակայությունը

գ/ դատական գործընթացի երկարատևությունը

դ/ իրավագիտակցության դեռևս ցածր մակարդակը և այլն:

 

 

 

-Դատախազը խթանում է արդյոք արդար դատաքննություն կայացնելուն և դրսևորու՞մ է անկողմնակալ և անաչառ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ:

 

 

 

-Կրկին համեմատության   մեջ դնելով  նախկինում դատավորների ու դատախազների մարդկային  արժանապատվությունը հարգելուն դրսևորած վերաբերմունքը,կարող եմ փաստել,որ երկուսն էլ  ցուցաբերում են մարդկային արժանապատվությունը հարգելու, բարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակիցների   իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության առումով,սակայն դատախազների՝ զուտ որպես մեղադրանքի   կողմում հանդես գալու լիազորությունը թույլ չի տալիս ճիշտ գնահատելու նրանց դրսևորած վարքագիծը:


  Երբեմն ոչ, քանի որ մեղադրանքի կողմում հանդես գալու դատավարական կարգավիճակը չի կարող թույլ տալ խթանելու արդար դատաքննությանը:

 

 

 

-Խելամի՞տ է հետևյալ կիրառվող իրավիճակը արդար դատաքննության պայմաններումԴատախազը պահանջում է առավել խիստ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ, պատիժը ակնհայտ անարդարացի կամ մեղմ լինելու պատճառով, անտեսելով ամբաստանյանլի անձը բնութագրող հատկանիշները, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները:

 

 

 

-Տվյալ իրավիճակը խելամիտ չի կարող համարվել:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

 

 

Նույն շարքից