«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

«ԷյԴիԱր Փարթներս»-ն աջակցում է վեճերի լուծման գրեթե բոլոր հասարակական ոլորտներում

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ:  Ստորև ներկայացնում ենք «ԷՅԴիԱր Փարթներս» ընկերության մասին, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ.

 

 

 

 

«ԷՅԴիԱր Փարթներս» ընկերությունը հիմնվել է 2012թվականին` նպատակ ունենալով տրամադրել մեդիացիայի, արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման բարձրորակ ծառայություններ:

 

«ԷյԴիԱր Փարթներս»-ի հիմնդիրն է ընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Մանուկյանը, ով Հայստանում վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի առաջին ջատագովներից է:

 

Մեր առաքելությունն է խթանել մեդիացիայի, արբիտրաժի և վեճերի խաղաղ կարգավորման այլ ձևերի կիրառությունը Հայաստանում` նպաստելով մեդիատրների և արբիտրների վարքագծի բարձր մասնագիտական զարգացմանը և առաջընթացին:

                                                                                                                                                                                               

 

 

 

-Ձեր իրավաբանական գրասենյակում իրավաբանական ծառայությունների մատուցումն իրավունքի բոլոր ճյուղերո՞վ է իրականացվում, թե՞ ոլորտի մասնագիտացված  ճյուղային ուղղվածությամբ:

 

 

-«ԷյԴիԱր Փարթներս» ընկերությունը առաջին ընկերությունն է Հայաստանում, որը տրամադրում է մասնագիտացված մեդիացիոն, արբիտրաժային և այլ ծառայություններ վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում:

«ԷյԴիԱր Փարթներս»-ն աջակցում է վեճերի լուծման մի շարք ոլորտներում` առևտրային, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ և այլն:

Մեր ընկերությունը վեճերի այլընտրանքային ոլորտում տրամադրում է նաև այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` գործի անկողմնակալ գնահատումը, «collaborative lawyering»-ը և վեճերի այլընտրանքային լուծման հետ կապված խորհրդատվություն:

Մեր ընկերությունը իրականացնում է նաև վերապատրաստման դաընթացներ` բանակցություններ, մեդիացիա և արբիտրաժ թեմաներով, իսկ հատուկ դեպքերում հատուկ թեմաների վերաբերյալ մասնագիտական դասընթացներ, օրինակ` արբիտրաժային որոշում գրելու դասընթացներ:



-Ձեր իրավաբանական գրասենյակում ծառայությունների մատուցումն ի՞նչ կարգով է կատարվում՝ հաճախորդների, կորպորատիվ հաճախորդների և  բիզնես  խորհրդատվության շրջանականերում: 

 

 

-Մեր ընկերության ծառայություններից օգտվելու համար դիմած ցանկացած հաճախորդի ցուցաբերվում է անհատական մոտեցում` անկախ խնդրի առարկայից, բարդությունից և այլն: Մեզ դիմած հաճախորդների հետ աշխատող բոլոր մասնագետները` մեդիատրնեը, արբիտրերը, գործում են չեզոք և անկողմնակալ: Յուրաքանչյուր հաճախորդի հետ անհատական աշխատանքը օգնում է տրամադրել նրան այն խորհրդատվությունն ու ծառայությունը, որի կարիքը նա ունի տվյալ խնդրի առնչությամբ:

Մենք որևէ սահմանափակում չունենք` կապված հաճախորդների տեսակի հետ, սակայն առավելապես մեդիացիայի հաճախորդներն են ֆիզիակական անձինք, իսկ արբիտրաժի` իրավաբանական ընկերությունները և առավելապես բարդ խնդիրներով:

 

 

-Ձեր գործունեության ամբողջ ընթացքում թվով քանի՞ քաղաքացու եք իրավաբանական օգնություն ցույց տվել անվճար հիմունքներով:

 

 

 

-Քանզի «ԷյԴիԱր Փարթներս»-ը առաջին մեդիացիոն ընկերությունն է Հայաստանում, որը հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկում է մեդիացիան մեր երկրում հաստատելու և զարգացնելու համար, այդ իսկ պատճառոմ մեր ընկերության մեդիատրները` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն, մեդիատր և արբիտր Մուշեղ Մանուկյանի, իրականացրել և իրականացնում եմ անվճար հիմունքներով մեդիացիաներ, որոնց թիվը հասնում է 10-ի, սակայն դրանց թիվը գնալով աճում է` հաշվի առնելով մարդկաց աճող վստահությունը դեպի մեդիացիան:

                                                                                                                             

«ԷյԴիԱր Փարթներս»-ը նպատակ ունի տրամադրել հասանելի մեդիացիոն ծառայություններ` ազգաբնակչությանն իրազեկելու և ապահովելու վեճերի այլընտրանքային լուծման համակարգի արդյունավետության տեսանելիություն:

 

Այս նպատակով նախաձեռնվել է նաև «Մեդիացիայի զարգացումը Հայաստանում» հատուկ ծրագիրը, որը ներկայումս ևս ընթանում է (առավել մանրամասն`  http:// adr.am/content/special%20project/eng):

 

Համագործակցության շրջանակներում իրականացնում ենք նաև անվճար մեդիացիաներ` ուղղորդված գործընկեր դատավորների կողմից:

 

Մեր փորձը ցույց է տալիս, որ մեդիացիայի դիմելու լավագույն գործերն աշխատանքային, պայմանագրային և ընտանեկան գործերեն են, որտեղ կողմերն առավել հակված են դեպի հարաբերությունների կառուցում:

 



-Ձեր գրասենյակի իրավաբանները վերապատրաստման դասընթացների հաճախակի՞ են մասնակցում, երբևէ օտարերկրյա պետություններում վերապատրաստման մասնակցե՞լ են:

 

«ԷյԴիԱր Փարթներս» ընկերության մասնագետները ունեն պրոֆեսիոնալ միջազգային որակավորում և համագործակցում են արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ մեդիացիայի ոլորտում` JAMS (ԱՄՆ), JAMS International (Լոնդոն), ADR Center (Իտալիա) և այլն:

 

Մուշեղ Մանուկյան, Ի.Գ.Թ.- Ճանաչված է որպես միջազգային մասնավոր իրավունքի ոլորտում հայաստանյան առաջատար մասնագետներից մեկը: Նա վերապատրաստվել է վեցամսյա դասընթացների շրջանակներում` կազմակերպությունների միավորումների և ձեռքբերումների ու միջազգային արբիտրաժի ոլորտներում Անգլիայի և Ուելսի իրավաբանական համալսարան-քոլեջում: Մ.Մանուկյանը տարբեր երկրներում մասնակցել է ավելի քան 15 միջազգային դասընթացների, ելույթ է ունեցել կոնֆերանսներում և տարբեր իրավաբանական ֆորումներում: Մուշեղ Մանուկյանը արտոնագրված մեդիատոր է, ով ունի մեդիացիայի փորձառություն տարբեր երկրներում, այդ թվում` Իտալիայում, Հունգարիայում և ԱՄՆ–ում: Ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայում, ՌԴ:

 

Աիդա Ավանեսսյան, Ի.Գ.Դ.- Աիդա Ավանեսսյանը ավարտել է Թեհրանի համալսարանը, այնուհետեւ շարունակել է կրթությունը Լոնդոնի Քինգս Քոլեջ համալսարանում, որտեղ և պաշտպանել է իր գիտական թեզը միջազգային մասնավոր իրավունքի բնագավառում: Տիկին Ավանեսսյանը մասնագիտացել է իրավունքի տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ ծրագրերի պայմանագրերի իրականացման, բանկային և միջազգային ֆինանսավորման, պայմանագրերի իրավաբանական կառավարման, առևտրային արբիտրաժի եւ այլն:

 

Արթուր Սարգսյան, Տ.Գ.Թ- Ճանաչված է որպես աշխատանքային իրավունքի և զբաղվածության ոլորտի հայաստանյան առաջատար մասնագետներից մեկը:

Ա. Սարգսյանը տնտեսագիտության թեկնածու է: 2007թ. ավարտել է Աշխատանքի իրավունքի Եվրոպական համալսարանը (Ֆրանսիա, Գերմանիա): Աշխատանքի իրավունքի պաշտպանի (հաշտարարի) գրասենյակի շրջանակներում պարոն Սարգսյանը ծավալում է զգալի գործունեություն աշխատանքային վեճերի հաշտեցման բնագավառում և 2012թ.-ից հանդիսանում է «ԷյԴիԱր Փարթներս»-ի մեդիատորների թիմի անդամ:  

 

Եղիշե Կիրակոսյան, Ի.Գ.Թ - Եղիշե Կիրակոսյանը ավարտել է Երևանի Պետական  համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որտեղ և շարունակելով ասպիրանտուրան` պաշտպանել է իր թեկնածուականը «Սովորույթը ժամանակակից միջազգային իրավունքում» թեմայով, որից հետո կրթությունը շարունակել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս Համալսարան, ԱՄՆ, իսկ հետագայում նաև Ջորջթաուն Համալսարանի իրավունքի կենտրոնում ստացել է մագիստրոսի աստիճան:

 

Արամ Օրբելյան, Ի.Գ.Թ- Արամ Օրբելյանը կրթություն է ստացել ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (Համալսարան) միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել «իրավագիտություն» մասնագիտությամբ օտար լեզուների իմացությամբ իրավաբան-միջազգայնագետի որակավորում, որտեղ և ուսանելով նաև ասպիրանտուրայում` ներկայացրել է իր գիտական աշխատանքը` «Պետությունների՝ զինված ուժ օգտագործելու իրավունքը ժամանակակից միջազգային հարաբերություններում» թեմայով` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

 

 

 

-Ներկա դրությամբ հասե՞լ ենք այն կարգավիճակին, որ յուրաքանչյուր ոք կարող է վստահությամբ դիմել Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած իրավաբանական գրասենյակի և ստանալ իրավունքների և օրինական շահերի բարձորակ պաշտպանություն:

 

 

 

-Ներկա դրությամբ քաղաքացին ունի իրավաբանական կամ իրավական խորհրդատվություն ստանալու լայն ընտրություն, քանզի վերոնշյալ շուկան լիովին ստեղծել է այդ հնարավորությունը: Վստահ եմ այդ շուկայում կան շատ ընկերություններ, որոնց մատուցած ծառայությունները վստահելի և հուսալի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

 

Վստահ կարող եմ նշել, որ «ԷյԴիԱր Փարթներս» ընկերության ծառայություններին դիմելու դեպքում քաղաքացին կստանա միանշանակ պատշաճ և որակյալ խորհրդատվություն` կապված վեճերի այլընտրանքային լուծման ոլորտի հետ:

 



-Ձեր գրասենյակը մասնագիտացա՞ծ է միայն իրավաբանական ծառայությունների մատուցման  ոլորտում, թե՞ այլ ոլորտներում էլ եք գործունեություն ծավալում:

 

 

 

-«ԷյԴիԱր Փարթներս»-ն աջակցում է վեճերի լուծման գրեթե բոլոր հասարակական ոլորտներում, այդ թվում` առևտրային, ընտանեկան, աշխատանքային, կորպորատիվ և այլն:


«ԷյԴիԱր Փարթներս» ընկերության և Հայաստանի Ամերիկյան Համալսրանի (ՀԱՀ), ինչպես նաև Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի հետ համագործակցության արդյունքում գործում են համապատասխանաբար` ՀԱՀ Մեդիացիոն և Արբիտրաժային և Սլավոնական Համալսարանի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկաները:


Ի.գ.թ. Մուշեղ Մանուկյանը և ի.գ.դ. Աիդա Ավանեսսյանը անվճար հիմունքներով պարբերաբար իրականացնում են կարճատև դասընթացներ, քննարկումներ, հանդիպումներ, կլոր-սեղաններ, կոնֆերանսներ, ինչպես կայացած մասնագետների, այնպես էլ տարբեր բուհերի ուսանողների հետ:


«ԷյԴիԱր Փարթներս» ընկերության անվճար հիմունքներով իրականացրած բացառիկ միջոցառումը Արբիտրաժ Խաղ-մրցույթն է (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի LL.M. Ծրագրի Մեդիացիոն և Արբիտրաժային Կլինիկայի հետ համատեղ), որն արդեն կայացել է երկրորդ անգամ` համախմբելով իրավագիտության ոլորտի կայացած մասնագետների` փաստաբանների, դատավորների, ինչպես նաև սկսնակ իրավաբանների և ուսանողների: Միջոցառումը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, ձեռք բերելու պրակտիկ գիտելիքներ վեճերի այլընտրանքային լուծման բնագավառում, զարգացնելու հռետորական հմտությունները և ստանալու տվյալ բնագավառում հմուտ մասնագետների մասնագիտական ուղղորդումները։ Արբիտրաժ խաղ-մրցույթին գրանցվելը և մասնակցությունը եղել է կամավոր հիմունքներով և անվճար:



-Մեդիացիոն և Արբիտրաժային կլինիկաների գործունեության ուղղություններն են.

 

 

-դասընթացներ, համաժողովներ և սեմինարներ մեդիացիայի և վեճերի այլընտրանքային լուծման վերաբերյալ,

 

-մեդիացիայի վերաբերյալ համապատասխան նյութերի պատրաստում և հետազոտություններ,


-մեդիացիայի ոլորտում քաղաքականության խնդիրներ և օրենսդրական բարեփոխում:

 

Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

 

 

 

 

 

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից