«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Հայաստանի Հանրապետությունում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը արդարացված չի լինի. Ռաֆիկ Խանդանյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Վարչական դատարանի դատավոր  Ռաֆիկ Խանդանյանի կենսագրությունը, ինչպես նաև  հարցազրույցը վերջինիս հետ.

 



Կենսագրություն

 

Ծնվել է` 1983թ.Գավառ քաղաքում:

 

2005թ. ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2008թ. նույն համալսարան իասպիրանտուրան և շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:


Աշխատանքային փորձը`

 

2008 թվականից աշխատում է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` որպես սահմանադրական և մունիցիպալ իրավունքի ամբիոնի ավագ դասախոս:

 

2005-2006 թ. «Անդրոն» գիտահետազոտական ինստիտուտում` որպես իրավախորհրդատու:

 

2006-2007 թ.  «Դուֆա» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն:

 

24.09.2007-29.09.2008թ.  Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

 

01.04.2009-03.07.2009 թ.  ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչարարության բաժնում` որպես առաջատար մասնագետ:

 

03.07.2009-07.12.2009թ. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես գլխավոր մասնագետ:

 

07.12.2009-24.08.2010թ.  ՀՀվճռաբեկ դատարանում` որպես դատավորի օգնական:

 

2010-2013 թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես դատական ներկայացուցչության ապահովման բաժնի պետ:


2013 թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

 

 

-Կայացրած դատական ակտերի հանդեպ քաղաքացիներն անվստահություն հաճա՞խ են հայտնում՝ բողոքը տանելով վերադաս դատարան:

 

 

-2013թ. ընթացքում կայացվել է մոտ 500 դատական ակտ, որից վերադաս ատյան բողոքարկվել է 21-ը, որից 3-ը բեկանվելև կայացվել է նոր դատական ակտ, իսկ թվով 18 դատական ակտ մնացել է անփոփոխ:

 


-Դատավորն արդարադատություն իրականացնելիս,լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալկողմնակի ազդեցություններից և միջամտություններից:



 

-Վստահենք, որ հնարավոր է, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել մի շարք բարդույթներ:

 


-Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:



 

-Մեր համոզմամբ Հայաստանի Հանրապետությունում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը արդարացված չի լինի, և ընդհակառակը, կառաջացնի լրացուցիչ խնդիրներ:

 


-Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:



 

-Ընդհանուր առմամբ կարելի է նկատել, որ վստահում են,

 

-Բավականաչափ տեղեկացված չեն, սակայն հասարակության իրավագիտակցության անհերքելի է,

 

-Ինչ վերաբերվում է հասարակության իրավագիտակցության բարձրացմանը, ապա անհրաժեշտ է ուսումնական հաստատություններում (առավել ևս` դպրոցներում և այլն) պարտադիր ուսումնասիրության առարկա դարձնել մարդու հիմնարար իրավունքները և դրանում ակտիվ դերակատարում պետք է ունենան զանգվածային լրատվության միջոցները` տարբեր հաղորդումներ կազմակերպելու միջոցով:



Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

Նույն շարքից