«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ, փաստաբան Կիմա Սարյանի կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ:
Կենսագրություն
Ծնվել է`1986թ. հունվարի 14-ին, Երևան քաղաքում:
2003թ. ավարտել է`Երևանի Վ. Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցը,
2008թ. ավարտել է` Երևանի Մենեջմենթի համալսարանը:
2005թվականից սկսած առ այսօր զբաղվում է իրավաբանական գործունեությամբ:
2011թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Փաստաբանների Պալաատի կողմից ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը:
-Եթե որպես գնահատման սանդղակ ընդունենք 1-5 բալային համակարգը, ապա ՀՀ-ում արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը գրեթե 3 բալ կգնահատեմ իմ սուբյկտիվ կարծիքով:
-Փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս ի՞նչ միջոցներ են ձեռնարկում փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ:
-Կարծում եմ այս հարցը շատ գլոբալ է և միանգամայն հնարավոր չէ պատասխանել, թե փաստաբաններն իրենց գործունեությունն իրականացնելիս ինչ միջոցներ են ձեռնարկում փաստաբանության հեղինակության բարձրացման ուղղությամբ: ՀՀ-ում շատ քիչ փաստաբաններ կան որոնք ինչ-ինչ միջոցներ ձեռնարկում եմ «Փաստաբանի» հեղինակության բարձրացման ուղղությամբ, ոմանց համար այդպիսի միջոցներ են վստահորդի առաջ իրենց պարտականությունները բարեխիղճ կատարելը, վստահորդին չխաբելը և այլն: Յուրաքանչյուր փաստաբան քաղաքացու հետ փոխհարաբերություններում պետք է դրսևորի այնպիսի մոտեցում, որի պայմաններում չտա հնարավորություն քաղաքացուն և ինչու չէ հենց իր վստահորդին հասարակության տարբեր շրջանակներում և իր մտերիմների մոտ բացասական արտահայտվելու փաստաբանի անձի, առավել ևս փաստաբանի իրավական գիտելիքների վերաբերյալ: Կարծում եմ նման միջոցի ձեռնարկման դեպքում բացի այն, որ չի ընկնի «Փաստաբանի» հեղինակությունը, այլև կբարձրանա:
-Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ քաղաքացիների վստահության աստիճանը փաստաբանական գործունեության նկատմամբ:
-Կարծում եմ, որ մեր քաղաքացիների վստահության աստիճանը փաստաբանական գործունեության նկատմամբ գնալով աճում է:
-Շատ դեպքերում մարդիկ իրավական հարթության մեջ լուրջ խնդիրներ են ունենում, սակայն չեն ցանկանում դատարան դիմել, ինչո՞վ է դա պայմանավորված:
Հասարակությունը չի հավատում, որ ՀՀ-ում դատարանները արդար են «դատում»:
-Ի՞նչ եք կարծում դատավորները և դատախազները պահպանում և առաջնորդվո՞ւմ են մարդկային արժանապատվությունը հարգելու, բարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դատավարության մասնակիցների իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության սկզբունքով:
-Կարծում եմ, որ այո…:
-Դատախազը խթանում է արդյոք արդար դատաքննություն կայացնելուն և դրսևորում է անկողմնակալ և անաչառ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ:
-Դատախազն իր լիազորութունների շրջանակներում պետության շահերի պաշտպանությամբ հանդես եկող մարմին է, ուստի նրա կողմից իրականացրած գործողությունն ուղղված է պետության շահերի պաշտպանությանը, իսկ այդ պրոցեսի ընթացքում, թե արդյոք նրա կողմից դրսևորած վերաբերմունքը դատավարության մասնակիցների նկատմամբ որքանով է անկողմնակալ և անաչառ, սուբյեկտիվ բնույթ է կրում:
-Խելամի՞տ է հետևյալ կիրառվող իրավիճակը արդար դատաքննության պայմաններում.«Դատախազը պահանջում է առավել խիստ պատիժ նշանակել ամբաստանյալի նկատմամբ, պատիժը ակնհայտ անարդարացի կամ մեղմ լինելու պատճառով, անտեսելով ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշները, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքները»:
-ՀՀ-ում դատաքննությունն իրականացնում են դատարանները, ուստի դատախազի կողմից կատարված գործողություններով չէ որ պետք է որակվի արդար դատաքննության խելամտությունը:
Քվեարկելու համար այցելեք www. p-as.am