«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Հասարակության կենսական և սոցիալական պայմանների բարելավմամբ կբարձրանա նաև նրա իրավագիտակցությունը. Գրիշա Մելիք-Սարգսյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ.



 



Կենսագրություն

Ծնվել է` 1952թ. հունվարի 30-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

 

1968թ.-ին ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը:

 

Գերազանցության վկայականներով ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` 1973թ-ին.:

 

1979 և 1986թթ.  ավարտել է Խարկովի և Մոսկվայի կատարելագործման ինստիտուտները:

 

1973թ.-ից աշխատել է ՀՀ դատախազության համակարգում` որպես քննիչ, դատախազի օգնական, Ղուկասյանի և Ախուրյանի շրջանների դատախազ, ՀՀ դատախազության վարչության ավագ դատախազ:

 

1999թ-ից նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

 

Բազմիցս խրախուսվել է, տույժեր չունի:

 

ՈՒնի արդարադատության ավագ խորհրդականի և պրոֆեսորի կոչումներ:

 

ՌԴ բնական գիտությունների Ակադեմիայի և Հասարակության և բնության գիտությունների միջազգային Ակադեմիայի իսկական անդամ է (ակադեմիկոս):

 

Զբաղվում է քանդակագործությամբ:

 

Կառուցել է մատուռ և եկեղեցի:

 

Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ատենապետն է:

 

ՈՒնի երեք զավակ և ութ թոռ(առայժմ):

 

Կինը և զավակները նույնպես իրավաբաններ են:

 

Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ է:

 

 Հրատարակել է իրավական, խոհական և երգիծական թեմաներով 26 գիրք` «Հանցագործության լաբիրինթոսում», «Հանցավոր աշխարհի ուրվապատկերը», «Հերկեր», «Դիմաքանդակ», «Զավեշտի հանդես», «Երգիծանք և քծնանք», «Խեղկատակները» և այլն: Բազմաթիվ գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ եմ: «Ոզնու»  կրկնակի դափնեկիր է:



 

 

-Կայացրած դատական ակտերի հանդեպ քաղաքացիներն անվստահություն հաճա՞խ են հայտնում՝ բողոքը տանելով վերադաս դատարան:


-Դատական ակտերը ենթակա են բողոքարկման  նյութական և դատավարական նորմերի խախտման դեպքում: Անվստահության հիմքով դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն և չեն բավարարվել:

 


-Դատավորն  արդարադատություն իրականացնելիս,  լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից:



-Օրենքի պահանջի համաձայն` այո:


-Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:


-Առանձնապես ծանր հանցագործությունների գործերով օրենսդրության համապատասխան փոփոխությունների պայմաններում` կարելի է:

 


-Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:

 


-Հասարակության կենսական և սոցիալական պայմանները բարելավելու պայմաններում կբարձրանա նաև նրանց իրավագիտակցությունը:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

 

Նույն շարքից