«ԱՍ» մրցանակաբաշխություն Իրավական Հարցազրույց 

Դատավորները արդարադատություն իրականացնելիս ենթարկվում են միայն սահմանադրությանը և օրենքներին. Ամրահի Պետրոսյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի   կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույցը վերջինիս հետ.

 

 





Կենսագրությունը

 

 

 

Ծնվել է` 1960թ. Սևան քաղաքում։

1979 թվականից մինչև 1984 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1984 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է իրավախորհրդատու Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանի իրավախորհրդատու։

1985 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Գագարինավանի թռչնաբուծական ֆաբրիկայում՝որպես ավագ իրավախորհրդատու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Գագարինավանի Շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Գագարինավանի միջշրջանային նավթի բազայում՝ համատեղելով կադրերի գծով ինժեների և իրավախորհրդատուի պաշտոնները։

1993թվականից մինչև 1999թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, այնուհետև՝ որպես դատախազի տեղակալ։

1999 թվականից մինչ 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։ 

2009 թվականի մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

 



-Կայացրած դատական ակտերի հանդեպ քաղաքացիներն անվստահություն հաճա՞խ են հայտնում՝ բողոքը տանելով վերադաս դատարան:

 

 

-01.01.2014թ-01.07.2014 թ-ի դրությամբ իմ կողմից կայացված 100 դատական ակտերից բողոքարկվել է 52-ը, որոնցից տոկոսային հարաբերակցությամբ բեկանվել է ընդամենը 1.9%-ը:

 



-Դատավորն  արդարադատություն իրականացնելիս,  լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից:

 

 

 

-Իհարկե կարող է: Քանի որ դատավորները արդարադատություն իրականացնելիս ենթարկվում են միայն սահմանադրությանը և օրենքներին, ավելին գործը քննում են ներքին համոզմամբ, որը ձևավորվում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար խոսք չի կարող լինել արտաքի նազդեցությունների մասին:

 

 


-Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:

 

 

 

-Իրավական համակարգում որևէ ինստիտուտ ներդնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ուսումնասիրել տվյալ հասարակության պահանջմունքները, իրավագիտակցության մակարդակը և այլ գործոններ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երդվյալ ատենակալները մասնագիտությամբ իրավաբաններ չեն, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տարածքով փոքր երկիր է և մարդիկ գրեթե բոլորը ճանաչում են միմյանց, ուստի կարծում եմ, որ մեր հասարակության իրավագիտակցության  ցածր մակարդակի պայմաններում նման ինստիտուտ ներդնելը դեռ վաղ է, ավելին այն կոռուպցիոն լրացուցիչ ռիսկ է ենթադրում:

 

 


-Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:

 

 

 

 

-Այսօր մեր հասարակության իրավագիտակցության մակրդակը շատ ցածր է, մեծամասնությունը տեղյակ չէ իր իրավունքների և պարտականությունների մասին: Իրավագիտակցության բարձրացման համար առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն իրենց իրավունքների և պետության, հասարակության առջև իրենց պարտականությունների մասին: Իրավագիտակցության բարձրացումը պետք է սկսել կրթական համակարգից`ներդնելով իրավական ուսումնասիրության որակյալ համակարգ: Ավելին, անհրաժեշտ է մանկուց երեխաների մեջ հարգանք սերմանել պետության, հասարակության նկատմամբ:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am

Նույն շարքից