«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Իրավական Հարցազրույց 

Պարտվող կողմը մեծամասամբ դժգոհ է լինում դատական ակտից. Արթուր Պողոսյան

analitik.am

«ԱՍ արդարադատություն» մրցանակաբաշխության շրջանակներում www.analitik.am-ը  ներկայացնելու է նոմինանտների կենսագրությունը, ինչպես նաև հարցազրույց վերջններիս հետ, որի նպատակն է հասարակության անդամներին հնարավորինս շատ տեղեկություն տրամադրել արդարադատության ոլորտի գործիչների վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք   ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի կենսագրությունը (այստեղ), ինչպես նաև հարցազրույց վերջինիս հետ: 



 

Կենսագրությունը

 

Ծնվել է՝ 1976թ. հոկտեմբերի 2-ին:

 

Ամուսնացած է, ունի դուստր և որդի:

 

 

 

Կրթությունը

 

2011թ. Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 23.12.2011 թվականի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավաբանություն մասնագիտությամբ (15.03.2012 թվականի Դ N0 02515 դիպլոմ):

 

2002-2005թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոն:                                               

 

 

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու (վկայագիր Ա N0 02747, տրված 26.04.2005թ.)

 

Մասնագիտացումը՝ քաղաքացիական դատավարություն:

 

 

 

1994-1999թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

 

 

 

Իրավաբան (գերազանցության դիպլոմ` A N0 052203) Մասնագիտացումը՝ քրեական իրավունք և դատավարություն:

 

 

 

 

 

 

Մենագրություններ

 

‹‹Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում›› (պատմաիրավական հետազոտություն և օրենսդրության իրավահա¬մեմատական վերլուծություն):- Երևան, 2003- 458 էջ:

 

‹‹Ռազմավարական դատավարություն›› (ուսումնական-վերլուծական ձեռնարկ): - Եր., Զարգացման հայկական ինստիտուտ, 2006 – 96 էջ:

 

Арбитражный процесс Российской Федерации: Курс лекций, учебно-методическое пособие/ А.Р.Погосян.- Ереван, Авторское издательство« 2011г. – 100 стр.:

 

 

Գիտական հոդվածներ՝

 

Պաշտպանի մասնակցությունը քրեական դատավարությունում ‹‹Օրենք և իրականություն›› իրավաբանական-լրագրողական հանդես, թիվ 7 (21), ապրիլ 2001թ., 17-19 էջեր, թիվ 18 (32), սեպտեմբեր 2001թ., 8-9 էջեր):

 

Տուժողի ներկայացուցիչ փաստաբանի մասնակցության մի շարք հիմնահարցերի վերլուծություն (‹‹Իրավագիտության հարցեր›› գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու, N0 4, 2001, 94-99 էջեր):

 

Դատավարական ներկայացուցչության առաջացումը և հռոմեական իրավունքում նրա իրավական կարգավորման առանձնահատկությունները (‹‹Օրենք և իրականություն›› իրավաբանական-գիտահանրամատչելի հանդես, թիվ 21 (59), նոյեմբեր, 2002թ., 15-16 էջեր, թիվ 23-24 (61-62), դեկտեմբեր, 2002թ., 29-31 էջեր, թիվ 1-2 (63-64), հունվար, 2003թ., 21-22, 27-28 էջեր):

 

 

 

Դատավարական ներկայացուցչությունն Արևելյան Հայաստանում այն Ռուսաստանին միացնելուց հետո մինչև XIX դարի 60-ական թվականների դատական բարեփոխումները (1828-1864թթ.) (‹‹Իրավագիտության հարցեր›› գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու, թիվ 4, հոկտեմբեր-դեկտեմբեր, 2002թ., 118-130 էջեր):

 

 

 

Ներկայացվողների և ներկայացուցիչների շրջանակը (‹‹Իրավագիտության հարցեր›› գիտական աշխատությունների միջբուհական ժողովածու, թիվ 1, հունվար-մարտ, 2003թ., 73-83 էջեր):

 

 

 

Ներկայացուցիչների լիազորությունների հիմնահարցեր (‹‹Օրենք և իրականություն›› իրավաբանական-գիտահանրամատչելի հանդես, թիվ 5-6 (67-68), մարտ, 2003թ., 34-36 էջեր, թիվ 9-10 (71-72), մայիս, 2003թ., 19-22 էջեր):

 

 

 

Նկատառումներ և դիտողություններ ‹‹Փաստաբանության մասին››  ՀՀ օրենքի վերաբերյալ (‹‹Օրենք և իրականություն›› միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 3 (113), մարտ, 2005թ., 11-14 էջեր):

 

 

 

Դիտարկումներ հատուկ արտոնագրի մասին (‹‹Դատական իշխանություն›› գիտամեթոդական ամսագիր, թիվ 8/73, օգոս¬տոս, 2005թ. 42-46 էջեր):

 

 

 

Նկատառումներ ՀՀ նոր աշխատանքային օրենսգրքի վերաբերյալ (‹‹Օրենք և իրականու-թյուն›› միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 9 (119), սեպտեմբեր, 2005թ., 9-12 էջեր):

 

 

 

Նկատառումներ անվճար իրավաբանական օգնության ինստիտուտի վերաբերյալ (‹‹Օրենք և իրականություն›› միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 8 (130), օգոստոս, 2006թ., 7-9 էջեր, թիվ 10 (132), հոկտեմբեր, 2006թ., 13-16 էջեր):

 

 

 

Գաղափարների տարածման համար` հետապնդում (‹‹Առավոտ›› օրաթերթ, թիվ 189/3055, 3 հոկտեմբեր, 2007թ., էջ 5):

 

 

 

Վերաքննության տեսակները և դրանց կիրառումը Հայաստանի Հանրապետությունում (‹‹Օրենք և իրականություն›› միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 10 (144), հոկտեմբեր, 2007թ., 7-9 էջեր):

 

 

 

Պետական իշխանության թևերի հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում (‹‹Դատական իշխանություն›› գիտամեթոդական ամսագիր, թիվ 1-2/114-115, հունվար-փետրվար, 2009թ., 33-41 էջեր):

 

 

 

ՀՀ դատական համակարգի գործունեության հետագա բարելավման գրավականներ (‹‹Օրենք և իրականություն›› միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 1 (171), հունվար, 2010թ., 12-16 էջեր):

 

 

 

Նկատառումներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կատարելագործման վերաբերյալ (‹‹Օրենք և իրականություն›› միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 3 (173), մարտ, 2010թ., 9-13 էջեր):

 

 

 

ՀՀ դատարանակազմության որոշ հիմնախնդիրների մասին (Օրենք և իրականություն միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 3 (185), մարտ, 2011թ., 12-15 էջեր):

 

 

 

Փաստաբանական մենաշնորհի հիմնախնդիրները (‹‹Օրենք և իրականություն›› միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 4 (198), ապրիլ, 2012թ., 5-7 էջեր):

 

 

 

Վճռաբեկ դատարանի որոշ իրավազորությունների մասին (‹‹Օրենք և իրականություն›› միջազգային իրավաբանական գիտական հանդես, թիվ 11 (205), նոյեմբեր, 2012թ., 8-10 էջեր):

 

Աշխատանքային փորձը

 

2007թ.-ից առ այսօր Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր

 

 

 

01.02.2006թ.- 29.12.2007թ.   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

Փորձագետ (մասնագետ):

 

 

 

30.09.2002թ.- 02.02.2006թ.   Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչություն՝ առաջին կարգի մասնագետ:

 

 

 

01.07.2001թ.-28.09.2002թ.    Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարան, քաղաքապետի խորհրդական:

 

 

 

16.10.2006թ.- 01.01.2008թ.   ‹‹Զարգացման հայկական ինստիտուտ›› հասարակական կազմակերպություն` ‹‹Կովկասում ռազմավարական դատավարություն›› ծրագիր

 

Իրավաբան-փորձագետ:

 

 

 

01.02.2007թ.- 30.06.2007թ.   ‹‹Կանանց իրավունքների կենտրոն›› հասարակական կազմակերպություն` Կանանց դեմ ընտանեկան բռնություն՝ ծրագիր՝ փորձագետ-իրավախորհրդատու:

 

 

 

28.04.2007թ.- 15.12.2007թ.   ‹‹Աքիլես›› ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպություն՝ փորձագետ-իրավախորհրդատու

 

 

 

01.09.2006թ.-ից  առ այսօր Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարան:

 

 

 

Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի անդամ «ՌԴ քաղաքացիական դատավարություն›› և  ‹‹ՌԴ արբիտրաժային դատավարություն›› առարկաների ավագ դասախոս:

 

 

 

01.09.2002թ.- 15.09.2004թ.   Երևանի տնտեսա-իրավագիտական համալսարան:  

 

 

 

Իրավաբանական ֆակուլտետի  ‹‹ՀՀ քաղաքացիական դատավարության

 

իրավունք›› առարկայի դասախոս:

 

 

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի մարտի 6-ի ‹‹Դատավորների թեկնածությունների 2006 թվականի ցուցակը հաստատելու մասին›› ՆՀ-49-Ա հրամանագրով ընդգրկվել է դատավորների թեկնածությունների 2006 թվականի ցուցակում (ՀՀ պաշտոնական տեղեկագիր N 14 (469) 17 մարտի 2006թ.), այնուհետև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 9-ի ‹‹Դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակը հաստատելու մասին›› ՆՀ-39-Ա հրամանագրով ընդգրկվել է դատավորների թեկնածությունների 2007 թվականի ցուցակում:

 

 

 

Դասային աստիճաններ՝

 

 

2007թ. նոյեմբերի 12-23-ը վերապատրաստում Երևանի Պետական համալսարանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման ծրագրով (հիմք` Երևանի Պետական Համալսարանի թիվ 000049 վկայական):

 

 

ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2006թ. մայիսի 19-ի թիվ 296 հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

 

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի 2004թ. հուլիսի 6-ի թիվ 202 հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

 

 

 

Պարգևներ և մրցանակներ՝

 

‹‹Տեղեկատվության ազատության կենտրոն›› հասարակական կազմակերպության կողմից տեղեկատվության ազատության 2009 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին շնորհվել է հատուկ մրցանակ, որով վերջինս ճանաչվել է 2009 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր:

 

 

Դասընթացների մասնակցությունը՝

 

 

Անգլերեն լեզվի դասընթացներ:

 

 

Համակարգչային գիտելիքները՝

 

 

Ms Windows, Word, Excel և Internet Explorer համակարգչային ծրագրեր:

 

 

 

Լեզուները՝

 

Ազատ տիրապետում եմ հայերեն, ռուսերեն լեզուներին, անգլերեն կարդում, թարգմանում և հասկանում եմ:

 

Հետաքրքրությունները՝

 

Ընթերցանություն և զբոսնել:

 

 



Կայացրած դատական ակտերի հանդեպ քաղաքացիներն անվստահություն հաճա՞խ են հայտնում՝ բողոքը տանելով վերադաս դատարան:


 

-ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանի վարույթում գտնվող գործերով 2013 թվականին բողոքարկվել է չնչին տոկոս /վիճակագրական տվյալներին տիրապետում է ՀՀ դատական դեպարտամենտը/: Սակայն այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոքաբերների մի զգալի տոկոսն օգտվում է իր այդ դատավարական իրավունքից` օրինակ, ժամանակ շահելու նպատակով և այս առումով խոսք չի կարող գնալ անվստահության մասին: Ավելին, գտնում ենք, որ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնելիս տեղին չէ օգտագործել <> եզրույթը, քանի որ բողոքով բողոքաբերը պարտավոր է ներկայացնել իր իրավական դիրքորոշումը հնարավոր դատական սխալի, այլ ոչ թե դատարանի նկատմամբ անվստահության մասին. վերջին դեպքում դատավարության մասնակիցն օգտվում է դատարանի կազմի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու իր դատավարական իրավունքից:

 

 

-Դատավորն  արդարադատություն իրականացնելիս,  լինելով ազատ և անկախ մարմին, ամբողջությամբ կարո՞ղ է զերծ մնալ կողմնակի ազդեցություններից և միջամտություններից:


 

-Իհարկե, կարող ու պարտավոր է: Այս հիմնախնդիրը համակարգային առումով լուծելուն հատկապես նպատակաուղղված է ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների իրականացման միջոցառումների ծրագիրը, որը մասամբ արդեն իսկ կատարված է:

 


 

Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին, արդյոք այդ կերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինի, հնարավո՞ր է, որ ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:

 


 

 -Երդվյալ ատենակալների ինստիտուտն առաջին անգամ նախատեսված եղել է ՀՀ 1995 թվականի Սահմանադրությամբ, վերացվել արդեն 2005 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններով, սակայն այդպես էլ իր կարգավորումը չգտավ ՀՀ օրենքներում: Երդվյալ ատենակալների ինստիտուտն բնորոշ է առավելապես անգլո-սաքսոնական իրավական համակարգ կիրառող երկրներին, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում ի սկզբանե ներդրվել է ռոմանո-գերմանական իրավական համակարգը: Այս ենթատեքստում տեսական մակարդակով կարելի է քննարկել միայն ՀՀ քրեական դատավարությունում տվյալ ինստիտուտի ներդրման նպատակահարմարության հարցը:

 


 -Ինչպե՞ս եք գնահատում հասարակություն-արդարադատություն փոխհարաբերությունները, արդյոք քաղաքացիները վստահում են դատարանին և բավականաչափ տեղեկացված են օրենքներից, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ի՞նչ անել հասարակության իրավագիտակցությունը բարձրացնելու համար:

 

 


 

-Մեր կարծիքով, հասարակության լայն շրջանակների իրավագիտակցությունը դեռևս թողնում է ցանկանալ ավելին: Սակայն այս հիմնախնդրի լուծմանն են կոչված առաջին հերթին ՀՀ փաստաբանների պալատը, որն ընդգրկում է երկու հազարից մի փոքր պակաս անդամներ-փաստաբաններ, ինչպես նաև իրավախորհրդատվությամբ զբաղվող իրավաբանները: Ըստ որում, ՀՀ փաստաբանների պալատի կազմում գործում է նաև Հանրային պաշտպանի գրասենյակը, որն օրենքով սահմանված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն է մատուցում քաղաքացիներին:


 

-Ինչ վերաբերում է հասարակություն-արդարադատություն փոխհարաբերություններին ու դատարանի նկատմամբ վստահությանը, ապա կարծում ենք, որ դրա ձևավորման գործում մեծ դեր են կատարում նաև հասարակությանն իրավաբանական ծառայություններ մատուցողները, որոնք էլ իրենց իրավագիտակցության մակարդակի շրջանակներում են մեկնաբանում դատական ակտերը և իրենց կարծիքը ներկայացնում վստահորդներին. իրավաբանական ծառայություն ստացողները հաճախ ունակ չեն իրավաբանորեն պատշաճ ծանոթանալ և ընկալել դատական ակտերը:

 


-Ի վերջո, օբյեկտիվորեն դատական վեճի արդյունքում պարտվող կողմը մեծամասամբ դժգոհ է լինում դատական ակտից, քանի որ գործի ելքով կողմն ունի նյութաիրավական շահ, իսկ կողմի ներկայացուցիչը` դատավարական /որոշ դեպքերում նյութական/ շահ:




Քվեարկելու համար այցելեք  www. p-as.am




Նույն շարքից