The Independent-ի փոխանցմամբ՝ Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է թողարկել իր սեփական երաժշտական ծառայությունը:
Ընկերությունը նախնական բանակցություններ է վարում Spotify-ի և Apple Music-ի մրցակից ստեղծելու նպատակով:
Հայտնի նաև, որ Facebook-ի երաժշտական տեսանյութերի ծրագիրը YouTube-ի հետ մրցակցելու Facebook-ի պլանների մի մասն էր:
Նշվում է, սակայն, որ երաժշտական տեսանյութերը կթողարկվեն գալիք մի քանի ամսում, և դրանց հնարավոր հաջողությունը կխրախուսի ամբողջական հոսքային երաժշտական ծառայության աշխատանքները: