Գիտություն 

Google Maps-ը թույլ կտա Pac-Man խաղալ ցանկացած քարտեզի վրա

Google Maps ծառայությունը ապրիլի մեկը կնշի 1980-ականներին տարածված Pac-Man խաղի օգնությամբ, որը ճանապարհորդում է լաբիրինթոսով՝ խուսափելով թշնամիներից: Ակցիայի մասին է հաղորդում Kotaku պորտալը:



Google Maps-ի կայքում հայտնված խաղը հնարավոր է խաղալ ցանկացած հասանելի ինտերակտիվ քարտեզի վրա: Խաղը սկսելու համար բավական է սեղմել ռետրոհիթի պատկերով նշանը:



Ավելի վաղ, Google-ը դիմել էր Pac-Man-ի թեմային: 2010թ. կորպորացիան նշել է խաղի հոբելյանը՝ Pac-Man-ի բրաուզերային տարբերակը ներդնելով Google-ի գլխավոր էջի լոգոտիպում: Ավելի ուշ ծրագիրը տեղակայել են որոնողական համակարգի հատուկ բաժնում:

Նույն շարքից