Մամուլի ակումբ Քաղաքականություն 

Վրաստանի հետագա ճակատագիրն ու Հայաստանի հետ հարաբերությունները

analitik.am

«Հայ-վրացական հարաբերությունները երկու մակարդակով են որոշվում՝ ուղղակի հայ-վրացական և ռուս-վրացական. ինչքան բարիդրացիական լինեն հարաբերությունները Վրաստանի և Ռուսաստանի միջև, այնքանով էլ կազդեն հայ-վրացական հարաբերությունների վրա»,- «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

 

 

Ըստ նրա, թեև Հայաստանն ու Վրաստանը հայտնվում են տարբեր բևեռներում՝ առաջինը Մաքսային միություն, երկրորդը՝ Եվրամիություն, համագործակցությունը երկու երկրների միջև կշարունակվի,  իսկ խնդիրները կարող են լինել տնտեսական ոլորտում: Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը դուրս չի գա հայ-վրացական հարաբերությունների դեմ:

 

 

Բանախոսը նշեց, որ այս ամեն ինչի շրջանակներում ռուսական կողմը նույնպես դեմ չէ  հայ-վրացական հարաբերույթւոններին. «Ինչ վերաբերում է ԵՄ-ին, մոռանում ենք ասել, որ ՀՀ նույնպես արևելյան գործընկերույան երկիր է, ԵՄ-ն հայ-վրացական հարաբերություններին նույնպես չի խոչընդոտելու:  Ռուսաստանը Վրաստանին վաղուց էր կորցրել, եթե Վրաստանը միանում է  ՆԱՏՕ-ին, դա Ռուսաստանի համար ընդունելի չէ»:

 


Խոսելով վրացական ապրանքի եվրոպական շուկա  մտնելու մասին, վրացագետն ասաց. «ԵՄ չինովնիկների կողմից ասվում է, որ վրացական ապրանքը առանց մաքսային տուրքերի կմտնի եվրոպական շուկա, բայց պետք է հասկանլ որ վրացական ապրաքաարտադրություն չկա: Եթե Վրաստանը մտնում է եվրոպական ազդեցության տակ, պարզ է, որ ԵՄ-ն  նրան պետք է վարձատրի: Եվրոպայում ավստրիական, մոլդովական, ֆրանսիական գինի կա, վրացական գինու որակը պետք է բարձրացվի և այդ շուկայում դրան չեն  սպասում, սակայն ռուսները գիտեն այդ գինին և ճանաչված է ռուսական շուկայում: Վրաստանին երկար տարիներ է պահանջվելու, որպեսզի եվրոպական ստանդարտներին հավասարվի,  միլիարդներ պետք է  ծախսի դրա համար, որը չունի:


 

Ինչ վերաբերում է Վրաստանում՝ ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանին, Ջ. Մելիքյանը նախ ասաց, որ Վրաստանը կարևոր երկիր է Հայաստանի համար. «Նոր դեսպանը պետք է աշխատի ոչ թե հարյուր տոկոս պատրաստակամությամբ, այլ հազար, քանի որ լուրջ խնդիրներ կան վրացահայ համայնքի հետ կապված, նաև պետք է պատրաստ լինել նոր մարտահրավերներին՝ կապված Հայաստանի ու Վրաստանի քաղաքական տարբեր բևեռներում հայտնվելու հետ, ակտիվ աշխատել իշխանավորների հետ»:

 

 

 Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Բրյուսելում մեկնարկած ԵՄ գագաթաժողովի շրջանակում Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու Եվրամիությունը ստորագրել են Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը:

 

 

Նույն շարքից