Միջազգային 

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

analitik.am

Ելնելով լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքներից՝ Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նիստից տեսագրությունը հասանելի է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։

«83 կողմ, ոչ մի դեմ ձայներով Առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքը»,-ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Նիստն ընթանում է Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին։

2023 թվականի մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնք ցրվել են ոստիկանների կողմից՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բերման էին ենթարկվել 133 մարդ։ Ավելի ուշ Վրաստանի իշխանությունները օրինագիծը հետ կանչեցին խորհրդարանից։ Ընթացիկ տարվա ապրիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն օգտագործվում է «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն» տերմինը։

Նույն շարքից