Հասարակություն 

Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը

analitik.am

Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են Հաղարծին։ Բագրատ Սրբազանը հնչեցրեց եկեղեցու զանգերը։ 

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Քայլերթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի ընթացքում տարբեր վայրերից հարյուրավոր քաղաքացիներ են միացել։

Քայլերթի մասնակիցները Իջևանից Հաղարծին գնացել են մեքենաներով, որտեղ էլ կգիշերն՝ առավոտյան շարունակելու իրենց քայլերթը։

Նույն շարքից