Գլխավոր Հասարակություն 

Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան

analitik.am

Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն Հաղարծինում, իսկ առավոտյան կշարունակեն քայլերթը։

«Առավոտյան ժամը 09։00-ին Սուրբ պատարագի ենք Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Կայցելենք մեր արքաների շիրիմին, դարձյալ մեր ուխտը կկննքենք ու կշաժվենք ըստ նախանշված ժամանակացույցի և ընթացի»,- քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը։

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ կեսօրից Կիրանցից քայլերթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Քայլերթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։

Նույն շարքից