Հայքի մշակութային օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովն ահազանգում է, որ ադրբեջանցիները ձևափոխում են Արցախի պետական համալսարանի շենքը։
«Դեռևս մարտի 13-ին ենք ահազանգել, որ Ադրբեջանի պետական վարչակարգը ձևափոխելու է Արցախի պետական համալսարանի շենքը Այժմ համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվում է մի տեսանյութ որտեղ հստակորեն երևում թե ինչպես են ձևափոխում համալսարանի գլխավոր մասնաշենքը։
Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ»։