Քաղաքականություն 

Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան

analitik.am

«Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար»,- այդ մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պատմականորեն և գործնականում  շատ կապեր ունի Ռուսաստանի հետ և միայն մեծ երևակայություն ունեցողները կարող են մտածել, որ Հայաստանը ինքնասպանության քայլի կգնա՝ փորձելով խարխլել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում։

«Ներկայումս մեր ազգային շահերը պահանջում են, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և դրա անդամ բոլոր երկրների հետ։ Սա չի բացառում լավ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուսաստանցի գործընկերներին»,-թերթին ասել է Տիգրան Բալայանը։

«Երբ մենք քննարկում ենք այդ հարցերը ռուսաստանցի դիվանագետների հետ, և ես պատմում եմ նրանց, թե ինչ ենք անում, ես երբեք ոչ մի հակափաստարկ չեմ ստանում, թե ինչու չպետք է դա անենք, թե ինչպես Հայաստանի տնտեսության մեջ եվրոպական և ամերիկյան ներդրումները պետք է վնասեն Ռուսաստանի շահերին»,-ասել է նա։

Նույն շարքից