Առողջապահություն 

Սինդրիկի բուժական հատկությունները

analitik.am

Սինդրիկը  հովտաշուշանազգիների ընտանիքի կոճղարմատավոր խոտաբույս է: Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ սովորական, բազմածաղիկ, օղակավոր, բուրավետ և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի, Կոտայքի և այլ մարզերում:

Կոճղարմատը հաստ է՝ մահացած ընձյուղների հետքերով՝ կնիքներով (այստեղից՝ Սողոմոնի կնիք անվանումը): Ցողունը կողակոսավոր է, բարձրությունը՝ 40–45 սմ: Տերևներն օվալաձև են, օվալանշտարաձև: Ծաղիկները մեկական են կամ ողկուզանման ծաղկաբույլերով, սպիտակականաչավուն, հազվադեպ՝ վարդագույն: Ծաղկում է հունիսին: Պտուղը սև, գնդաձև հատապտուղ է: 

Դեղաբույս է պարունակում է ալկալոիդներ: Պատրաստուկներն օգտագործվում են որպես ցավազրկող, հակաբորբոքային միջոց, երիտասարդ ընձյուղները՝ սննդի մեջ:  Որոշ տեսակներ գեղազարդիչ են: 

 

Բուժման նպատակով հիմնականում օգտագործվում են բույսի կոճղարմատն ու դալար ցողունը: Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների եւ բորբոքային ուռուցքների վրա: Այն օգտակար է ստամոքսի ու ներքին օրգաններին: Կոճղարմատի թուրմը դեմքին քսելիս կարմրեցում ու նրբացնում է մաշկը, արեւահարությունից պաշտպանվելու լավագույն միջոց է:

Ապացուցվել է, որ սինդրիկի ոփուկն անհամեմատ ավելի ուժեղ է դրդում ստամոքսահյութի ազոտականությունը, քան կաղամբահյութը, եւ այս առումով մոտենում է հիստամինի ներգործությանը Խորհուրդ է տրվում սինդրիկը եփուկի ձեւով օգտագործել ստամոքսի թերֆունկցիոն բնույթի ախտահարումների ժամանակ՝ որպես սեկրեցիան ու նրա կարեւոր բաղադրատարրերը դրդող միջոց:

 

 

 

Նույն շարքից