Առողջապահություն Լրահոս Հասարակություն 

«Беспредел»-ի պարագլուխը կամ «Հնարամիտ» ընտանիքը. Անուշ Պողոսյան

analitik.am

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր, առողջապահության կազմակերպիչ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ներկայացրել էի, որ առողջապահական համակարգի  «БЕСПРЕДЕЛ» -ի գլխին կանգնած է Առողջապահության նախարարություն գլխավոր քարտուղարը, ում անմիջական հսկողության տակ է գործում պետական առողջապահական գործակալությունը: Տարօրինակ է, որ այս «ժողովրդավարության» պայմաններում սույն տանդեմը ոչ միայն գործում է անխոչընդոտ, այլև զարգանում և բարգավաճում է՝ ամենաթողություն…

Գլխավոր քարտուղարը նախարարության հնաբնակներից է և «հների» (այս բնորոշումը նրանց շրջապատում շատ ընդունված է) ժամանակ հասել է մինչև «դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության» պետի պաշտոնին: Ըստ նախարարության մեր աղբյուրների՝ ջերմ հարաբերություններ «հների» հետ նա հիմա էլ է պահում(մտածում է ապագայի մասին ), սակայն նաև ղեկավարությանը «անվերապահ նվիրվածության» բեմականացում է ներկայացնում՝ «անողոք» պայքարելով «հների» դեմ, հսկում նախարարության աշխատողների միջանձնային հարաբերությունները,որ հանկարծ «հների և թալանչիների» հետ չշփվեն:

Ի դեպ գլխավոր քարտուղարը «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի» սեփակակատիրոջ եղբոր աղջիկն է, իսկ նրա հայրը՝ տնօենի տեղակալ է այդ նույն կազմակերպությունում: Քանի որ ընտանեկան բիզնեսը միակ «սրբությունն» է, որին պետք է ծառայեցնել ամեն ինչ, բացի ՊԱԳ-ի ներքին գործառույթներից, որը Վարդանուշ Գրիգորյանը տոտալ հսկում է, կարգավորվում է նաև բժշկական կազմակերպություններում ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքը,և քանի որ ներքին ռեսուրսները բավարար չեն՝ օգնության են գալիս «բարի» բարեկամները:

Այսպիսով, առողջապահական կազմակերպություններում ստուգումների առաջատարը Պետական վերահսկողան ծառայությունը՝ ՊՎԾ-ն է, որտեղ էլ հայտնվել են «բարի» բարեկամները՝ ձևավորելով շատ հետաքրքիր փոխշահավետ համագործակցություն՝ ՊՎԾ-Վարդանուշ-Ահարոն(ՊԱԳ-ի պետ): ՝

ՊՎԾ-ում պետի տեղակալ Ա…ի Վ……..ն (նախկին զինվորական դատախազ Գ. Ջ.-ի փեսան), ով համակարգում է առողջապահության ոլորտը, ըստ շրջանառվող լուրերի մասնակցություն ունի Արմենիա ԲԿ-ի շահույթի բախշման մեջ և շատ ջերմ հարաբերությունների մեջ է գտնվում Արմենիա ԲԿ-ի սեփականատիրոջ ընտանիքի հետ, «միայնակ» չի թողել իր հարազատներին առողջապահության նախարարությունում: Իսկ երբ դրան էլ հավելեմ, որ ՊՎԾ-ի սոցիալական վարչության (ներառյալ առողջապահությունը) պետը մինչև վերջերս Ա…ր Բ…….ն էր, ով Վարդանուշ Գրիգորյանի քրոջ ամուսիննն է, ում տիկինը՝ Զ…..ի Գ…….ը, նրա նշանակվելուց հետո աշխատանքի է անցել Ուիգմորում որպես ծառայության ղեկավար, ապա օղակը համալրվում է և հասկանալի է դառնում Ահարոն Բարսեղյանի համարձակության աղբյուրը հետևյալ կարգախոսով՝ «դու իմ «սիրելի» ԲԿ-ներին, ես էլ՝ ձեր…»: Իսկ հիմա մի դրվագով ներկայացնեմ, թե ինչպես է անխափան աշխատում այս «կառուսելը»:
ՀՀ ՊՎԾ-ն Առողջապահության նախարարության՝ ՊԱԳ-ի հետ համատեղ 2022 թվականին Արմենիա ԲԿ-ում իրականացրել է ուսումնասիրություն պետական պատվերի ծառարությունների պայմանագրի շրջանակում և արձանագրել է 119.589.340 ՀՀ դրամի խախտումներ:Ստացվում է, որ Վարդանուշ Գրիգորյանը «չի՞ կարողացել» օգնել իր ընտանիքին: Արմենիա ԲԿ-ն դիմել է ՀՀ Վարչական դատարան՝ (Դատական Գործ N: ՎԴ/1927/05/23) այդ ուսումնասիրությունն անվավեր ճանաչելու համար: Տեղի թե անտեղի Վարդանուշը տարբեր շրջանակներում  «նեղվել» է, որ հարազատ հորեղբորը անգամ չի կարողացել աջակցել, քանի որ իր բոլոր քայլերը բխում են բացառապես օրենքի տառից և նման այլ «հեքիաթներ»….(հետաքրքիր է, որ շուրջ երեք մլրդ ՀՀ դրամ ծառայությունների մատուցման պայմանագիր հարազատ հորեղբոր հետ կնքելիս Վարդանուշը երբևէ՞ շահերի բախման մասին հիշել է): Սակայն Վարդանուշը շատ հնարամիտ է: Այսպես՝ 18.05.2023 թվականին դատարան մուտքագրված հայցադիմումի պատասխանով ՊՎԾ-ը ներկայացուցիչը միջնորդել է կարճել վարչական գործի վարույթը՝ պատճառաբանելով, որ Արմենիա ԲԿ-ում իրականացված ուսումնասիրության վերաբերյալ սույն տեղեկանքը չի հանդիսանում վարչական ակտ, սակայն դատարանը մերժել է գործի վարույթի կարճելը՝ պատճառաբանելով, որ ԱՆ գլխավոր քարտուղարի 02.02.2023 թվականի թիվ ԱԱ/ՊԳ.2/2226-23 գրությամբ առաջանում է իրավական հետևանք, որտեղ Վարդանուշ Գրիգորյանը հղում կատարելով ուսումնասիրության տեղեկանքին, Արմենիա ԲԿ-ի տնօրենին առաջարկվել է եռօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետ վերադարձման գումարի՝ 119.589.340 ՀՀ դրամի վերաբերյալ վճարման ժամակացույց և վճարելուց հետո յուրաքանչյուր ամիս վճարման անդորրագիրը ներկայացնել….

Կարճ ասած, Վարդանուշը «անմեղ» «պետականամետ» գրությամբ հիմնավորել է ՊՎԾ տեղեկանքի վարչական ակտ լինելը՝ 119.589.340 ՀՀ դրամի վիճարման ճակատագիրը թողնելով Վարչական դատարանի իրավասության տակ: Եվ այստեղ օգնության է եկել հաջորդ «բարի բարեկամը»՝ Դատական Դեպարտամենտի ղեկավարը, ով ազգակցական-խնամիական կապերի մեջ է Գրիգորյանների ընտանիքի հետ:

Այսպիսով, այն ամենը, ինչ նախարարության ներսում «վտանգավոր» է շտկել, անում են ՊՎԾ, ԴԴ և այլնի օգնությամբ՝ ի լուր աշխարհի թմբկահարելով իրենց անաչառ աշխատանքի մասին:

Ստացվեց, որ ստեղծվել է յուրային ԲԿ-ներին աջակցելու և հովհանավորելու շատ հնարամիտ համագործակցություն՝ ՊԱԳ, ԱՆ, ՊՎԾ, անհրաժեշտության դեպքում Դատական դեպարտամենտ և այլն:

Չեմ բացառում, որ այս մեծ «բեմականացման» գլխավոր «դերակատարները» ղեկավարությանը այս ամենը ներկայացնում են որպես անվերապահ նվրրվածություն:

Ժամանակը գնում է, այս մարդիկ հարմարավետ և բարեկեցիկ տեղավորվում են որի մասին կխոսեմ հաջորդիվ……»։

Նույն շարքից