Միջազգային 

ԵՏՄ-ի բոլոր կարևոր փաստաթղթերը կթարգմանվեն միության անդամ բոլոր երկրների ազգային լեզուներով

analitik.am

Եվրասիական տնտեսական միության պաշտոնական լեզուն ռուսերենն է, սակայն բոլոր կարևոր փաստաթղթերը կթարգմանվեն միության անդամ բոլոր երկրների ազգային լեզուներով: Այս մասին Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը՝ պատասխանելով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին: «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում հստակ նշված է, որ բոլոր փաստաթղթերը պետք է թարգմանվեն միության բոլոր անդամ երկրների ազգային լեզուներով: Խոսքը գնում է որոշումների, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի, իրավապայմանագրային բազայի մասին»,- նշեց Կարայանը:

 

 

Պատգամավորի մյուս հարցին, թե Հայաստանի մաքսակետերում քանի օտարերկրացի մաքսավորներ են լինելու և ինչ գործառույթներ են նրանք իրականացնելու, փոխնախարարը պատասխանեց, որ օտարերկրացի մաքսավորները լինելու են ոչ թե մաքսակետերում, այլ գլխադասային մաքսային մարմիններում: Նրանք  ոչ թե վերահսկողություն են իրականացնելու, այլ օգնելու են աշխատանքները համակարգելու հարցում:

Նույն շարքից