Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետականը դեռ չի որոշել՝ մասնակցելու է Երևանի ընտրություններին, թե՝ ոչ

analitik.am

Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել՝մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, թե՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքերով, եթե նորմալ իրավիճակում լինեինք, մայրաքաղաքի ընտրությունները կարևոր իրադարձություն է, ուժերը պետք է մասնակցեն, եթե լիներ ընթացիկ քաղաքական վիճակ, մասնակցությունն само собой կլիներ, սակայն մենք ապրում ենք աննորմալ, անառողջ իրականության մեջ, հետևաբար Աշոտյանը չի կարծում, որ Երևանի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը կարող է լուրջ ազդեցություն ունենալ առնվազն այս պահին քաղաքական զարգացումների, Արցախի շուրջ սեղմվող օղակի, ապաշրջափակման, Հայաստանի ինքնիշխանության կորստի վրա:

Նա նշեց, եթե տեսնի հնարավորություններ Երևանի ընտրությունները վերածելու Նիկոլ Փաշինյանի դեմ հետընտրական շարժման, ինքն անձամբ կողմ կլինի, սակայն քաղաքական տեսակետից կուսակցությունը դեռ որոշում չունի:

Նույն շարքից