Բարի օր Լրահոս Հասարակություն 

Ճակատագրի հեգնանք

analitik.am

Հուլիսի 25-ին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ուրախ-զվարթ անեկդոտ պատմեց՝ միաժամանակ ներողություն խնդրելով Սպարտակ անունով մարդկանցից:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն այդքան ուրախ կլիներ, եթե իմանար, որ այդ Սպարտաակներից մեկը, ով փոքր տղա է, հացի համար կռիվ է տալիս ամեն օր:

«Հացի հերթից դեպի տուն։
-Անունդ կասե՞ս
-Սպարտակ
-Ինչ լավ անուն ունես։ Սպարտակ անունով մի շատ ուժեղ մարդ կար։ Մամային, պապային կհարցնես կպատմեն իր մասին։
-Հա, հա)) Սպարտակը ես եմ։
Ու մի լավ ծիծաղեցինք միասին»,-գրել է լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը՝ հրապարակելով լուսանկար:

Նույն շարքից