Բարի օր Լրահոս Հասարակություն 

Խնդրում եմ ինձ միայնակ չթողնեք. Վագիֆ Խաչատրյանի դուստրը մանրամասներ է հայտնել ադրբեջանցիների կողմից հայրիկի առևանգման մասին

analitik.am

Հակարի կամրջից այս կողմ ես միայնակ եմ, քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս Արցախում են: Այսօր հույսս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել, եղեք ինձ համար քույր, եղբայր, մայր, հայր: Խնդրում եմ, սիրելի հայրենակիցներ, ինձ միայնակ չթողնեք այս ցավի մեջ: Սա միայն իմ ցավը չէ: Վագիֆ Խաչատրյանը ամբողջ հայ ժողովրդի կերպարն է: Լրագրողների հետ զրույցում ասել է ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցու դուստրը՝ Վերան՝ խնդրելով կանգնել իր կողքին՝ խորհրդով, ուժով. «Ինձ ուժ տվեք հայրիկիս հետ բերելու համար»:

Վերան ասել է, որ հայրը պետք է տեղափոխվեր Երևան սրտի վիրահատության համար, պետք է շտապ վիրահատվեր: Նրան ուղեկցել է մյուս դուստրը: Անցակետում բոլորի անձնագրերը նայել են, երբ վերցրել են Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը, այլևս հետ չեն տվել, ասել են, որ պետք է գնա սենյակ, որտեղ բժիշկը պետք է հետազոտի իրեն, այնուհետև ասել են, որ պետք է 10 րոպեով ուրիշ տեղ գնան. «Երբ քույրս խնդրել է պապային չտանել, երբ ԿԽՄԿ աշխատակիցը դիմադրել է, ասել է, որ իրենց ներկայութամբ հարցաքննեն, ասել են, որ ուժ կգործադրեն, եթե շարունակեն: Այդպես հայրիկիս նստացրել են մեքնենա ու տարել անհայտ ուղղությամբ»-ասել է նա:

Վերայի խոսքերով, մյուս հիվանդներին տեղափոխել են, իսկ իր հայրիկին առևանգել են:

Նույն շարքից