Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը կարևորեց 1994 և 1995-ին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը. Տիգրան Աբրահամյան

analitik.am

Երեկ Հայաստան ժամանեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այօր համատեղ ասուլիս տվեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանի հետ: Ի՞նչ նոր բան իմացանք Լավրով-Նալբանդյան ասուլիսի ժամանակ և ի՞նչ զարգացումների կարելի է սպասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից: Այս հարցերի մասին Analitk.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ  Տիգրան Աբրահամյանի հետ.

-Պարոն Աբրահամյան, Դուք հավանաբար հետևել եք Նալբանդյանի և Լավրովի համատեղ մամուլի ասուլիսին: Ինչ-որ նոր բան ասվե՞ց այդ ասուլիսի ժամանակ:

-Ես կասեի, որ ավելի շատ վերահաստատվեց այն դիրքորոշումը, որն առկա էր ավելի վաղ: Կարևոր եմ համարում հատկապես այն հանգամանքը, որ ՌԴ արտգործնախարարը կարևորեց 1994 թվականին և 1995-ին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը: Իմիջիայլոց, պետք չէ մոռանալ, որ հրադադարի պայմանագիրը եղել է եռակողմ՝ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձևաչափում:

-Տեսեք, Լավրովը նշեց, որ կան համաձայնեցված քայլեր՝ կապված զինադադարի ռեժիմի խախտումներն ուսումնասիրելու և առհասարակ այն միջոցառումների մասով, որոնք կօգնեն ամրապնդել վստահության մթոնոլորտը: Հնարավո՞ր է, որ մոտ ապագայում այս ուղղությամբ արդյունքներ տեսնենք:

-Առհասարակ, պետք է փաստել, որ առանց վստահության ստեղծման-ամրապնդման, անհնար է խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին, սակայն Ադրբեջանը երկար ժամանակ է մերժում է Ձեր նշած առաջարկները: Այս պահին առանձնապես լավատես չեմ Ադրբեջանի «հետևողականության» հարցում:

-Լավրովը խոսեց նաև Թուրքիայի նախագահի հայտարարության մասին՝ նշելով, որ այն անընդունելի հայտարարություն է, քանի որ դրանով կոչ է արվում հարցը լուծել ռազմական ճանապարհով, ինչը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկբունքներին: Ի՞նչ կասեք այս մասով:

-Իրականում, Թուրքիան ոչ միայն հայտարարություններով, այլ նաև քաղաքական, տնտեսական, ռազմական, քարոզչական առումով մշտապես աջակցել է Ադրբեջանին, ուղղակի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Անկարայի ապակառուցողական գործողություններն առավել ընդգծվեցին:

Նույն շարքից