Հոգեբանի անկյուն 

Միջանձնային հարաբերություններ

analitik.am

Միջանձնային հարաբերությունները ծագում են առանձին մարդկանց միջև և  ներառում դիրքորոշումների, սպասելիքների, կարծրատիպերի և կողմնորոշումների համակարգ, որոնց միջոցով մարդիկ ընկալում և գնահատում են միմյանց:. Դրանք  մարդկանց միջև սուբյեկտիվորեն ապրվող փոխադարձ կապեր են, որոնք դրսևորվում են միմյանց վրա ազդեցության բնույթի և եղանակների մեջ  ու հաճախ ուղեկցվում  հուզական ապրումներով, արտացոլում մարդու ներքին աշխարհը:

 

            Միջանձնային հարաբերությունները բաժանվում են`

 

  1. Պաշտոնականի և ոչ պաշտոնականի,
  2. Գործնականի և անձնայինի,
  3. Ռացիոնալի և հուզականի,
  4. Ուղղահայացի և հորիզոնականի:


Մի շարք հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կանայք առավել ճիշտ են իրենց զգացմունքերն ինչպես փոխանցում, այնպես էլ` այլոցն ընկալում: Բացահայտված է, որ տղամարդիկ առավել ճիշտ են ընկալում տղամարդկանց պանտոմիմիկան, կանայք` կանանցը, ինժեներները` ինժեներներինը, ձեռնարկատերերը` իրենց կոլեգաներինը. այսինքն միևնույն հանրույթին պատկանելը նպաստում է արդյունավետ փոխհասկացմանը: Ինչպես նաև մարդն, ով զրուցակցի հանդեպ ապրումակցում է ցուցաբերում, ավելի լավ է ընկալում նրա կողմից արտաբերված տեղեկատվությունը:

 

Նույն շարքից