Բարի օր Բարի օր 

Իշխանությունից ակնարկեցին՝ եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են ագրեսիվ. Աբրահամյան

 

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

 

«Եթե ամփոփենք նոր գումարված խորհրդարանի առաջին նիստն ու այնտեղ ՔՊ-ականների հիմնական նարատիվները, ապա իշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պատերազմը, հազարավոր զոհերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկուպացիան, Հայոց ցեղասպանության հարցը և մաքուր էջից սկսենք կառուցողական քննարկումը, թե ինչպես ենք համատեղ առաջ շարժվելու:

 

Իշխանությունից նաև ակնարկեցին, որ, եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են անթույլատրելի, ագրեսիվ` իրենց հարիր ապօրինությունների ողջ ուժով:

 

Թեև իր խոսքում ընդդիմությունն անդրադարձավ ՀՀ կենսական խնդիրներին՝ ցույց տալով դրանց արդիականությունը, սակայն, գլոբալ առումով, անհրաժեշտ է սահմանել խնդիրը, մարտավարությունը և, նվազագույնը, հիմնական հարցերի շուրջ կոնսենսուս ստեղծելով, առաջ շարժվել»:

Նույն շարքից