Քաղաքական 

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ամերիկյան էներգետիկ օբյեկտներին անդառնալի վնաս կհասցնեն

Իսլամական հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո, Իրանի զինված ուժերն այլևս զսպվածություն չեն ցուցաբերի Մերձավոր Արևելքում ամերիկյան ենթակառուցվածքներին հասցվող պատասխան հարվածների ընթացքում։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցները նույնպես պետք է իմանան, որ մինչ օրս, ելնելով բարիդրացիության սկզբունքներից, մենք զգալի զսպվածություն ենք ցուցաբերել և պատասխան թիրախների ընտրության հարցում հաշվի ենք առել որոշակի սահմանափակումներ, սակայն այսուհետ այդ բոլոր սահմանափակումները հանված են»,- մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը հայտարարությունից մի հատված։

ԻՀՊԿ-ն ընդգծել է, որ ամերիկյան էներգետիկ օբյեկտներին այնպիսի անդառնալի վնաս կհասցնեն, որ «ԱՄՆ-ն և նրա գործընկերները երկար տարիներով կզրկվեն Մերձավոր Արևելքում գազի և նավթի հասանելիությունից»։

Նույն շարքից