ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Թեհրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի ցանկացած առաջարկ, հարցորդում է Press TV-ն։
Իրավանին շեշտել է, որ հակամարտության դադարեցմանն ուղղված ցանկացած կարգավորում պետք է ապահովի ագրեսիայի վերջնական և անդառնալի դադարեցումը և արդար ու տևական խաղաղության հաստատումը։
Նա հավելել է, որ նման կարգավորումը պետք է հիմնված լինի արժանահավատ և ստուգման ենթակա երաշխիքների վրա՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար։