Հասարակություն 

Կրթաթոշակի մրցույթ ասպիրանտների համար

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարարության հետ համագործակցությամբ, հայտարարում է 12-ամսյա կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Սկիզբ՝ 2026 թ. հոկտեմբերի 1

Տևողություն՝ առավելագույնը 12 ամիս (մինչև 2027 թ. սեպտեմբեր)

Ի՞նչ է առաջարկվում

ամսական 1000 եվրո կրթաթոշակ

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասում դոկտորանտական հետազոտություն իրականացնելու հնարավորություն

բոլոր գիտական ուղղություններով դիմելու հնարավորություն

Դիմել կարող են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ասպիրանտները։ Նախագծի ամբողջ ընթացքում դրամաշնորհի շահառուն պետք է բնակվի Սաքսոնիա-Անհալտ երկրամասում։

Լրացված հայտն ամբողջական փաթեթով (PDF ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով՝ [email protected], մինչև 2026 թ. մայիսի 15-ը։

Դիմումի ձևերն ու տեղեկաթերթերը հասանելի են (անգլերեն և գերմաներեն) MESROP կենտրոնի կայքում։

Հայտարարություն (անգլերեն)

Հայտի ձև (անգլերեն)

Հիշեցնենք, որ 2025 թ․ սեպտեմբերին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման շրջանակներում քնարկվել են գիտակրթական ոլորտում Հայաստան-Գերմանիա առկա համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Մարտին Լյութերի անվան համալսարանի և մասնավորապես՝ «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հետ համագործակցային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։

Նույն շարքից