Հասարակություն 

Իսրայելը գրոհել է Թեհրանում տեղակայված ռազմաօդային ուժերի շտաբը

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ ապրիլի 7-ի գիշերը երկրի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Թեհրանում և Իրանի այլ շրջաններում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) թիրախներին։

Զինվորականները գրոհել են նաև Թեհրանում տեղակայված ռազմաօդային ուժերի շտաբը։ Հարվածների են ենթարկվել նաև հրթիռային բազաները, հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության ձեռնարկությունը և պայթուցիկ նյութերի արտադրման նավթաքիմիական գործարանը։

Նույն շարքից