Համացանցում տարածվում են կադրեր, որտեղ երևում են Մեծ Բրիտանիայի ռազմաբազայից օդ բարձրացած ամերիկյան B-52 ռմբակոծիչները ։ Դրանք շարժվում են Իրանի ուղղությամբ։ Ըստ ռազմական լրագրող Յուրիյ Կոտյոնոկի, դրանք Իրանի տարածք կհասնեն 05:00-ին։ Կոտյոնոկն իր Telegram-յան ալիքում գրել է․
«Բրիտանական երկնքում նկատվել են B-52 ռմբագոծիչներ, որոնք շարժվում են Իրանի ուղղությամբ։ Հարվածների գագաթնակետը սպասվում է առավոտյան 04։00 (Մոսկվայի ժամանակով) շրջակայքում»։
Նշենք, որ B-52-ը համարվում է ռազմավարական հեռահար ռմբակոծիչ, որը կարող է կրել ինչպես սովորական, այնպես էլ ատոմային զենք։ ԱՄՆ-ի կողմից այն օգտագործվել է մի շարք հակամարտություններում՝ այդ թվում Վիետնամի պատերազմում և «Փոթորիկ անապատում» օպերացիայի շրջանակներում