Բարի օր Հասարակություն 

Արցախում վիրավորված մյուս զինծառայողի անունը

analitik.am

Հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Արցախի ՊԲ-ից:

Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր էջում գրել էր.

«Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: 

«Խնդրում եմ շամշյան մի արեք, զսպվածություն դրսևորեք: Վիրավորներից մեկը 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանն է, ում վիճակը ծանր է»:

 

Նույն շարքից