Իրավական 

Բացահայտվել է 147 հանցագործություն

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-7-ը:

Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է՝

32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

8 դեպք՝ խարդախության,

7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,

6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, սառը զենքի հայտնաբերման,

5 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու,

3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու,

2-ական դեպք՝ բնակարանային գողության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի մաքսանենգության:

Բացահայտվել են կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, դյուրավառ նյութերի պահպանման կանոնները խախտելու, հետամտելու, ինքնիրավչության և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

4 դեպք՝ բնակարանային գողության,

2 դեպք՝ կողոպուտի,

1-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքին տիրանալու։

Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 21 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

 

Նույն շարքից