Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Պուտինը շրջանցել է ԱՄՆ փոխնախագահին և արքայազն Չարլզին ու սեղմել Մակրոնի ձեռքը /Տեսանյութ/

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հոլոքոստի հիշատակին նվիրված ֆորումի վայր, որը տեղի է ունեցել Երուսաղեմի «Յադ Վաշեմ» համալիրում: Այս մասին հայտնում է Լենտան։

Պետության ղեկավարը սեղմել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ձեռքը՝ շրջանցելով ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին և արքայազն Չարլզին։

Դատելով հրապարակված տեսանյութի կադրերից, Ռուսաստանի նախագահն անմիջապես չի նկատել արքայազն Չարլզին։ Պուտինի ուշադրությունը նրա վրա են հրավիրել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Մի՞թե ես չեմ ողջունել ձեզ»,-հարցրել է նրանց Պուտինը և սեղմել Ուելսի արքայազնի ձեռքը:

Նույն շարքից