Գլխավոր Իրավական Տեսանյութեր 

Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ. Հրայր Թովմասյան

analitik.am

Ես իրավական կողմին չեմ անդրադառնա, իմ պաշտպանական խումբը դրանց կանդրադառնա, սակայն այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Հայաստանում իմ, Սահմանադրական դատարանի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն իրոք խորքային են: Օրվա իշխանությունն ունի խնդիր արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահ: Այդ ամենն արվում է շատ կոպիտ, ակնհայտ, ինչի մասին այլևս իմ ասելով չէ, որ մեր հանրությունը, նաև ողջ միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

«Ես սրա համար միայն ցավ եմ ապրում, քանի որ ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրն այս պարագայում երկրորդական է: Շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, վաղվա օրը, չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել»,-ասաց նա:

Նույն շարքից