Հասարակություն 

Կարո Փայլանը «Սանասարյան հանի» հարցը տեղափոխել է մեջլիս

analitik.am

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցում է կատարել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի գործի ընթացքի վերաբերյալ։

Իր հարցմանը գրավոր պատասխան ակնկալող Փայլանը նշել է, որ Սանասարյան հանի վարձակալության հանձնելը վիրավորում է հանրային խիղճը և անտեսում է դատական գործընթացները։

Կարո Փայլանը մասնավորապես չորս կետ է առանձնացրել հարցման մեջ.

1.Քանի դեռ չի ավարտվել «Սանասարյան հանի» կարգավիճակի վերաբերյալ դատական գործընթացը, ի՞նչ կարծիք ունեք այն 35 տարով վարձակալության հանձնելու որոշման մասին։

2.Կարիքավոր հայ աշակերտների ուսման համար կառուցված և հայ համայնքին պատկանող մի գույք լինելով հանդերձ պետության կողմից վարձակալության հանձնելը չի վիրավորելու հանրության խիղճը։

3.Ո՞րն է պատճառը, որ կարևոր մշակութային կառույց հանդիսացող Սանասարյան հանը չի վերանորոգվում պետության կողմից։

4.Արդյոք «Սանասարյան հանը» իր կառուցման նպատակի տրամաբանությունից ելնելով վերադարձվելու է հայկական համայնքին։

Ermenihaber

Նույն շարքից