Հասարակություն 

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին բախվել են Mercedes-Benz–ն ու Lexus–ը

Ապրիլի 7-ին՝ ժամը 10։15-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ Փրկարար ծառայությունից Analitik.am- ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Նույն շարքից